Jump to content

Էջ:Անի.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա շատ է կրկնված այդ «թագավոր» բառը իսկ դա դժբախտության վրա դժբախտություն ավելացնել էր նշանում:

Ղարաբաղի կուսական անտառներում կորած մի հին անբնակ վանքի մեջ ևս մի անձրևոտ ամառային օր փորձով տեսա, թե ինչ նշանակության ունի արձանագրությունը, մի տեսակ գերեզմանների համար: Վանքի շեմքի մոտ ներսից հողի երեսին մի մեծ տապանաքար կար որի վրա խոշոր տառերով փորագրված էր «Այս է տապան Խերխան իշխանին, որ էր թոռն Բաղաց թագաորին»։ Տապանաքարը, որ միապաղաղ քարե կտոր է եղել ճաքճաքված էր մի քանի տեղից և ամրացրած, չէր հողի մեջ: Նրա տակ երևում էին խորշեր: Ամեն ինչ ցույց էր տալիս, որ այս գերեզմանը բացված է և ո՞վ գիտե քանի՞ անգամ: Իմ ընկերներից մեկը ձեռքը մտցրեց քարի տակ, մի խորշի մեջ հողը ոչ միայն պինդ չէր, այլև նստած էլ չէր և նա ամենայն հեշտությամբ սկսեց ձեռքով դուրս հանել հողի բավական մեծ քանակություն: Այդ հողի մեջ երևաց մի մարդկային ատամ: Կասկած չմնաց որ գերեզմանը այնքան հիմնավոր կերպով տակն ու վրա է եղել արված որ խեղճ Խերխանի ատամը ընկել է գերեզմանի վերևը դրանից կարելի էր եզրակացնել թե ինչ դրության մեջ պիտի լինեին խեղճի ոսկորները

Ի՞նչ էր գրավել գերեզման քանդողներին: Ես համոզված եմ, որ շահի ակնկալությունը, նույն վանքի կողքին, այս գերեզմանից մի քանի քայլ հեռու, կա մի ամբողջ գերեզմանատուն, որի պատերը քարերը ցույց են տալիս, որ գա որևէ իշխանական տոհմի հանգստարանն է եղել: Բայց այդտեղ չկա մի հատ տառ անգամ, և մամուռով ծածկված քարերը չեն ցույց տալիս, որ այստեղ հասած լինեն քանդողները: Խերխանը ուրիշ էր: Պարզ հայտնի էր, որ նա իշխան է և թագավորի թոռ, եվ ահա գանձ գանելու տենչանքը քարուքանդ է արդել նրա գերեզմանը եթե չլիներ այն, արձանազրությունր, ոչ ոք չէր զանազանի իշխանական գերեզմանը հասարակ գերեզմաններից և խեղճ իշխանը գոնե մոռացության փոսում անվրդով կպահեր իր ոսկորները:

Միևնույն իրողությունը պարզ էր ինձ համար և Բագրատունի թագավորների գերեզմանոցում Աշոտի տխուր քարերի