Jump to content

Էջ:Անի.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողքին չարված են փոքրիկ փոսեր կարծես մկներն են ծակեր բացել: Բայց մկները չեն այդպես արել, այլ մարդը, հավիտյան շա.ի ծարավ, ոսկու համար ամեն տեսակ ոճիրի ընդունակ մարդը «Թագավոր» անունը այս զարհուրելի ավերակների պատճառ է դարձել նա է եղել, որ, երևի ջնջել անհետացրել է Աշոտի վրա կառուցած շինությունը թողնելով նրանից մի կտոր … միայն:

Եթե միաժամանակ այլ երկնքի տակ ամեն նպատակով կատարվող ավերանքների օրենք ու իրականություն էին ի՞նչ ասենք մեր այժմյան ժամանակի մասին, երբ նույն բորենիական գազանությունը դեռ ապրում է այստեղ: Այսօր Հոռոմոսի ձորի ավերակները պետք է որ ամեն մի մարդու մեջ խղճահարություն զարթեցնեին: Այսօր վերաշինության դար է, այսօր ամեն մի ավերակ զզվանքի զգացում է հարուցանում դեպի ավերողները: Բայց այսօր էլ պակաս չեն ձեռքեր որոնք մխվում են ավերակների կրծքի մեջ, պրպտում են այդ ցավատար մնացորդները՝ կողոպտելու նպատակով՝ գազանը երբեք չի մեռնում մարդու մեջ:

Տեսեք, թե ինչ ոգով ու շեշտով են դրված այն արձանագրությունները, որոնք այնպես գրավում են մեր ժամանակից բորենիներին:

Աշոտի գերեզմանը, ինչպես ասացի, գտնվում է փոքրիկ եկեղեցու առաջ մի քանի քոլլ հեռու նրա հարավ արևելյան անկյունից: Այդ եկեղեցու անունը հայտնի է . Գևորգ: Հայտնի է նույնպես, թե ով է այն շինել: Աշոտի գերեզմանին, եկեղեցու արևելյան ճակատից նայում է Գագիկ Առաջին թագավորի արձանագրությունը որի գեղեցիկ ոճը հարկադրում է ինձ ամբողջովին արտագրել նրան այստեղ

«Եվ հռչակավոր դու և մեծածնունդ ի վկայս, սուրբ Գեորգիս օգնեա բարեխօսութեամբ Գագկայ Շահանշանի շինողի զվկայարանս դաշտ քոյով անուանակոչութեամբ ի քոյդ յուսակնեալ բարեխօսութիւն .. ընկալցի զորմութիուն [1]

  1. Անիրց վերադառնալուց հետո ևս կարդացի Մշակի մեջ մի այցելուի դառն գանգատը որ հատկապես վերաբերվում էր այս գերեզմանատան թղթակիցը գրում էր, որ թագավորների գերեզմանները .րպտողների մեջ կա նույնիսկ մի քահանա