Jump to content

Էջ:Անի.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի Քրիստոսի Աստուծոյ յանվախճան արքայութևանն ընդ ամենայն արդարացեալսն ապաշաւանօք հասանել լուսոյ փառաց արդւոյն Աստուծոյ ի վերջում գիշերին, ի ծագել մեծի և աներեկ առաւօտին այցելութիւն գտանել առաջի ահաւոր բեմին և անաչառ դատաւորին, աղաչեմք»:

Պատմությունն ավանդում է, որ Գագիկ Շահանշահը շատ եկեղեցասեր էր և հաճախ ինքն էլ մասնակցում էր ժամերգության: Այսպիսի մի մարդուն վայել է այդ արձանագրությունը, որի մեջ այնքան ազդու շհշտերով խոսում է ջերմեռանդ քրիստոնյայի զգացմունքը, որ հոգևոր բանաստեղծության էլ է հասնում, բայց պերճ խոսքերից անհամեմատ պերճախոս է, իբրև նույն քրիստոնյայի սրտի նվեր այդ սիրուն եկեղեցին: Գագիկը անվան և ժամանակին արժանի մի գեղեցկություն: Դա այն ժամանակն էր, երբ ավարտվեց Անիի Մայր եկեղեցու շինությունը, երբ Անիում գտնվում էր ճարտարապետական մի այնպիսի հանճար ինչպիսին էր Տրդատը:

Բայց բարեպաշտական առատ ու չքնաղ պեղումները բավական չէին լինի Գագիկ Առաջինի մեծացնելու: Նա թագավոր էր, իսկ թագավորի մասին առաջին մտածմունքը այն կարող է լինել, թե ինչպես էր ժողովորդը նրա ժամանակ: Այս կողմից էլ Գագիկը փառավոր անուն ունի: Նա վերջինն է Բագրատունի մեծագործ թագավորների շարքում երեսուն տարի կառավարեց իր երկիրը և նրա մեջ միանում էին մի ժողավրդի համար բարերար երկու սկզբունքները քաջություն և աշխարհաշինություն: Այդ երեսունամյակի պես խաղաղ ու երջանիկ ժամանակ շատ չէր տեսել: Հայոց աշխարհը քաջությունը պաշտպանում էր թշնամիններից, իսկ լայն սիրտը կառավարչական տաղանդը այդ խաղաղ ժամանակամիջոցում բարեգործական և երթական հիմնարկություններ էր ստեղծում գթություն և արդարություն էին հաստատում ամեն տեղ:

Մի այսպիսի թագավոր այդ իրավունքը ուներ կատարյալ հույսով դիմելու երկնային զորություններին և իր համար երանություն աղերսելու: Բայց մարդկայի՜ն գործեր և ինչպե՞ս նրանքսարսափելի անգթությամբ ծաղրում