Jump to content

Էջ:Անի.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվիրական զգացմունքները: Այդ թագավորի շինած եկեղեցին այսպես ավերված ու պղծված, իսկ նրա սրտառուչ արձանագրությունը այսօր էլ չէ կարողանում կանգնեցնել ավերակներ կողոպտողներին:

Աշոտը Գագիկի հայրն էր։ Հայրը իր քանդած գերեզմանից, որդին ավերակ պատի վրա դրոշմած տողերից իրար են նայում և կարծես այժմ էլ զարմանում են աշխարհի գործերի վրա:

Միայն Աշոտի գերեզմանն է երևում Ախորյանի այս ավերակ ափի ամբողջ տարածության վրա: Բայց սա Գևորգի մի ուրիշ արձանագրություն պարզ ասում է, որ նա թագավորների հանգստարան է: Այդ արձանագրությունը գտնվում է եկեղեցու արևմտյան ճակատի վրա: Արձանագրողը Հովհաննես-Սմբատ թագավորն է Գագիկի անարժան որդին, որ հորից ժաոանգել էր գրասիրություն և եկեղեցասիրություն, մոլության հասցնելով վախկոտությունը, և որի հետ տեսնվեցանք Հոոոմոսի վանքում։ Արձանագրության մեջ Հովհաննես Սմբատն ասում է «Ետու զիմ գեղս զահառու ծիսի մեր հանգստարանս թագավորաց»: