Jump to content

Էջ:Անի.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարփակված: Բացի քարայրերից, ուշադրություն դարձրեք այն ընդարձակ դաշտավայրերի վրա, որ սկսվում է հյուսիսային պատերից: Այդ տարածության վրա անթիվ ու անհամար քարեր են թափված, որոնք ասում են, թե այդտեղ էլ բնակություն է եղել: Իսկ մինչև Բագնայր և Հոռոմոս, անշուշտ, ձգված էին անեցիների ոչ միայն հողերը, այլև գուցե շատ տներ:

Եվ ուրիշ կերպ անկարելի կլինի հասկանալ, թե ինչպես էր, որ Անին ահագին բազմամարդ մայրաքաղաքի հռչակ ուներ այնքան ահագին, որ նրա անսովոր չափերը ցույց տալու համար կազմվել էր հազար ու մի եկեղեցիների առասպելը:

Անին այն հորիզոնի մեջ, որ երևում է Միջնաբերդից՝ սա և հասկանալի է, և բնական:

{{|ԺԴ}}

Այդ հորիզոնը ամփոփում է իր մեջ ավերակների մի հսկայական տեսարան: Այլևս առանձին-առանձին կտորներ չեն առջևդ մանրամասնությունները, առանձին գծերը անհայտացել են, ամեն մի մեծ, թե փոքր ավերակ, լինի դա Մայր եկեղեցի թե Սմբատյան պարիսպներ, Ապուղամրենք Ս. Գրիգոր, թե Բեխենց վանք, ապարանք Ծաղկոցաձորի վրա, թե Հովվի եկեղեցին, գալիս միանում է մի տխուր ու թշվառ ամբողջություն:

Բնությունը կարծես դիտմամբ բարձրացել է Միջնաբերդի ժայռերը, որպեսզի նրանք պատվանդան դառնան տիրոջ մարդու համար: Մեր այդ պատվանդանի վրա էլ միևնույնն էր, միջօրեի արևը անողոք խաշող, ճիշտ ավերակային: Շուրջս միայն այրված հող տաքացած քարեր ծարավըավելի սաստկ է տանջում քրտինքը ծլլում է ճակատից: Բայց ես նստում եմ ժայռոտ բարձրության ծարչին, որովհետև այդ րոպեին ավելի ուժեղ, ավելի տիրապետող է նայելու ցանկությունը: