Անին, ուր Աշոտ Ողորմածը 961 թվականին թագավոր օծվեց: Այդ օրից մայրաքաղաք Անին սկսեց հեքիաթական հերոսի նման բերով աճել զարգանալ ու զարդարվել: Բախտավոր աստղի տակ էր նա իբրև խնամքի ու հոդածության առարկա և հենց այդ պատճառով և ցավեցնում է նա իբրև ոչ այնքան բախտավոր քաղաքական կենտրոն: հազիվ 7 տարի ապրել էր իբրև մայրաքաղաք և ահա պառակտումը մտավ և Բագրատունիների տունը Շիրակի թագավորությունր մանրառավ նույնիսկ իր սահմանների մեջ Անիի քթի տակ մի ախոյան բարձրացավ մի նոր մայրաքաղաք:
Եթե մեր այս Միջնաբերդը շատ բարձր չլիներ, գոնե Աղաջայի չափ բարձր, մենք այստեղից դեպի հյուսիս արևմուտք նայելով կտեսնենք այն ահեղ բարձրավանդակները, որոնց վրա իր անառիկ ամրություններով նստած է հռչակավոր Կարսը: Այդ ամրությունների կենտրոնը, Ախուրյանի աջ ափին ցցված ժայռոտ բարձրությանն է, այժմ Միջնաբերդը, իսկ այն ժամանակ բուն Կարս ամրոցը հարավ արևելյան բաց դաշտային կողմից շրջապատված հաստ պարիսպներով:
Այդ բերդն էր, որ պառակտումր պաշտպանեց իր հզոր կրծքի մեջ Բագրատունիների ամենաթույլ, հիվանդոտ կողմն էր գահաժառանգության հարցը: Արևելքում շատ քիչ է պատահում, որ գահի շուրջը կռիվներ չլինեն թեկնածուների մեջ: Աշոտ Աոաջինը ինչպես երևում է չէր կարողացել հաստատուն մի կարգ որոշել, թե ինչպես պիտի իր ժառանգները հաջորդեն իրար եվ երբ նա փակեց իր աչքերը վեճ ու գժտություն ընկավ նրա եղբայր Աբասի և նրա որդի Սմբատի մեջ: Ով պիտի ժառանգեր արքաեղբա՞յրը, թե՞ արքայաորդին: Վեճը, որ սպաոնում էր շատ վտանգավոր կերպարանք ընդունել, խաղաղ լուծում ստացավ այն մտքով, որ գահաժառանգությունը պիտի լինի ուղիղ գծով այսինքն, որդուց որդի: Բայց առաջին պայքարը վերջինն էլ չդառավ: Օրինակությունը շատ ամուր չէր Բագրաոունի տոհմի մեջ: Աշոտ Ողորմածի եղբայր Մուշեղը չկամեցավ հպատակ մնալ իր եղբորը և Կարսում առանձին թագավորություն հիմնեց: Աշոտը չդիմադրեց, նա գոհ էր որ այդպիսով վերջ են գտնում ժառանգական վեճերը: