Jump to content

Էջ:Անի.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա խաղաղասեր քաղաքականությունը գոնե աղետի առաջ առավ․ Կարսի թագավորությունը գոհ մնաց իր վիճակով չթշնամացավ Անիի թագավորության ընտանեկան երկպառակությունները վերջանում էին բայց այդ չէր նշանակում թե քաղաքական շահերն էլ խնայված են մեջտեղ։

Այստեղից այնտեղ Անիից Կարս հազիվ 50-60 վերստ տարածություն լինի։ Երկու քայլ մի պետություն համար։ Եվ երկու քայլի վրա բաժանում, քայքայում։ Ֆեոդալի հասկացողությունը տարածության վերաբերմամբ էլ տարօրինակ էր նա չէր իմանում որ տարածությունը պետության համար շունչ է նրա փառասիրական տենչն էր որ գիտեր բավականանալ նույնիսկ Կարոի փոքրիկ մանրադիտական թագավորությամբ:

Որքա՜ն նեղ, ճնշող է մեր հին իրականությունը։ Միևնույն մեծ լեռնադաշտի երկու, համարյա հանդիպակաց ծայրերում միևնույն գետի ափին կանգնած երկու զենքովքով, Շնորհակալություն և այդքանի համար։ Բայց մի՛թե կործանումը միայն զենքով է կատարվում իսկ առանձնացո՛ւմը, իսկ իրարից անտարբերության սառնության խորխրամատներով անջատվեց չկար զենքի թշնամություն։ Բայց չկար էլ զենքի բարեկամություն։ Միևնույնը չէ՛ սա երկու դրակից արյունակից միևնույն վիճակին ենթարկված հարևաննելի համար։ Բնությունից անառիկ գիրք ստացած Կարսը պիտի լրացներ Անիի կես դաշտային դիրքի պակասությունները պիտի նրա պատվարը հզոր մարտկոց դարնար։ Սակայն նույնիսկ օրհասական վտանգի կործանման րոպեներին էր նրանք իրար ձեռք չմեկնեցին։

Կարևոր է որ Կարսի թագավորությունը նույնիսկ կուլտուրական տեսակետից էլ Շիրակի լրացումը չդարձավ։

Կարս Շիրակին չէր պատկանում նրա գավառը ուրիս անուն ուներ Վանադ և կարծես աշխարագրական բաժանումը կուլտուրական բաժնում էր եղել Վանանդը Շիրակ չէ իր հին հիշատակարաններով միևնույն տոհմի հատվածն էր այստեղ թագավորում մոտ մի դար երկու սահմանակից դավառները միևնույն երկիրն են իրենց բնու