Jump to content

Էջ:Անի.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնությամբ աշխարհագրական հանգամանքների Կարսի թագավորները չունևոր մարդիկ չէին Բայց և այդպես մեծազոր էության հիշատակներ նրանցից մեզ չեն մնացել: Չէ կարելի ասել, թե ժամանակն է անհետացրել նրանց բոլոր գործերր, որովհետև ժամանակակից պատմագրութրւնների մեջ էլ մենք չենք տեսնում որ նրանք մի բան արած լինեն:

Բացառություն է միայն Կարսի հոյակապ Մայր եկեղեցին, որ շինել է Աբաս թագավորը և այսօր ռուսներին է պատկանում:Բայց ուշադրություն դարձրեք թե երբ է նա շինված Նախքան թագավորության պառակտումը Աբասը Աշոտ Ողորմածի և Մուշեղի հայրն էր Բագրատունիները դեռ մշտական մայրաքաղար չունեին: Աշոտ Աոաջինը թագավորեց Բագարանում Սմբատը՝ Շիրակավանում իսկ Աբասը մայրաքաղաք ընտրեց Կարսը և այդտեղ շինեց եկեղեցին:

Կարսը ուրեմն, ավագություն ուներ իբրև մայրաքաղաք, Անիի վերաբերմամբ իր նախապատվությունը նա չկամեցավ զիջել Անիին և եթե Աշոտ Ողորմածը թագավորեր այնտեղ իր հոր քաղաքում, իր հոր հոյակապ եկեղեցու մոտ գուցե և Մուշեղը չկարողանար անջատ գահ հաստատել Նրան, անշուշտ,շատ օգնել է այն որ հայրական խանգարված մայրաքաղաքն էր նորից թագավորանիստ դարձնում:

Այսպես թե այնպես, Կարսի բաժանված թագավորաոթյունը դատելով մեզ մատչելի բոլոր հանգամանքներից, միանգամայն ամուլ էր թե իբրև քաղաքական և թե իբրև կուլտուրական ոճ:

Բնությունը կարծես միայն Շիրակի հողն էր ընտրել Բագրատունիների և առհասարակ հայ ցեղի բարձր ընդունակությունները բեղմնավորելու համար:

Բայց Կարսը Անիից բախտավոր էր Անին միայն 84 տարի մնաց թազավորանիստ իսկ Կարսր 120 տարի (հաշվելով և Աբաս I ի թագավորության տարիներր) Եվ այն ժամանակ երբ Բագրատունիներր անհետացել էին Անիից, Կարսում դեռ մի քանի տարի էլ Մուշեղի ժառանգն էր թագավորում:

Նայում եք այդ երկու քայլի իրականության և ձեր աչքերի առջև իր ամբողջ հասակով կանգնում է այն մեծ ոճիրը, որ քարուքանդ արեց այս բոլոր կողմերը: