Էջ:Անի.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգային կուսակցությանը: Բագրատունիները անժառանգ չէին: Մեջտեղ կար Աշոտի որդին, Գագիկը, 14֊ամյա մի վառվռուն, կտրիճ, կրթված պատանի: Նրա շուրջը խմբվեց ազգային կուսակցությունը, որի գլուխն էր Վահրամ Պահլավունին: Անին տեսնում էր թե որքան սուր կերպարանք է ընդունել, որքան երկար տևից այդ երկու ազգությունների ընդհարումը: Երկու տարի դատարկ մնաց Հովհաննես Սմբատի գահը: Երկու տարի շարունակ Վեստ Սարգիսը չէր թողնում, որ սրբազան մայրաքաղաքը ընդունե իր մեջ իր կտրիճ Բագրատունուն: Հայրենի բախտի դավաճանը իր ետևում ուներ բյուզանդական ամբողջ զորությունը: Եվ եկան օրեր երբ Անին պիտի տարուբերվեր այն մտքի մեջ, թե արդյոք զուր չէ դիմադրությունը, արդյոք ամեն ինչ կորած չպետք է համարել:


Այնտեղ էր, երևի, Ուչ-թափայի և Ալաջայի ստորոտների այն մեծ դաշտավայրերում, որ ահագին բանակներ էր գնում բյուզանդական զորքը: Չորս անդամ նա ամբողջ թափով արշավեց դեպի Շիրակ չորս անգամ ավերանքով ու կոտորածով հասավ Անիին որպեսզի կատարե Վեստ-Սարգիսի և նրա նմանների բաղձանքը և խլե Անին իր թագավորության ձեռքից: Ահագին զորակույտերը ճնշող, հուսահատեցնող տպավորություն էին թողնում նա, ազգաբնակության վրա: Բայց դեռ չէր մեռել հայի բախտը, դեռ կար մի բազուկ որի մեջ կայտառ զարկում էր հերոսությունը; Կենդանի էր Վահրամ Պահլավունին: Ծեր առյուծը չվախեցավ այն հսկայական դժվարությունից, որը հաղթելուց հետո միայն պիտի կարոզանար վերջին բագրատունուն նստեցնել հայրենի գահի վրա երեք անգամ Վեստ Սարգիս ամաչեց բայց դեռ այդքանը բավական չէր:


Մի օր Անին իր գեղեցիկ պատերի վրայից տեսավ ահեղ մի տեսարան: Շրջակա դաշտերը ծածկվել էին զինվորներով, եկել էին այդ գեղեցիկ պարիսպները խլելու: Բյուզանդականությունը այս անգամ այնպիսի զորությամբ էր հանդես եկել հափշտակոզի դերում, որ ահ ու սարսափ պիտի տաթածեր։ Մեր պատմիչներն ասում են, թե բյուզանդական