Էջ:Անի.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ինչ վերջ է տրվել նրանց տիրապետթյան: Շիրակի հին, գեղեցիկ կուլտուրան նրանք ջնջեցին: Անընդունակ լինելով սովորել բնիկ հայերից, նրանք խեղդեցին այդ բնիկներին և թույլ չտվեցին որ իրանցից մի քայլ առաջ գնացող լինի: Այդպես էլ հաստատվեց հավասարությունը և այժմ մի նախկին անընդունակ տիրողներ ու նրանց տանջված նպատաները: Զանազանել արտաքուստ շատ դժվար է միջավայրին հարմարվելու օրենքը կան և ծարավից տանջվելը այդ հովասուն կանաչ տարածությունների վրա նույնքան սովորական է, ինչպես, օրինակ Սարդարապատի այրված, անջրդի անապատում, որ գտնվում է այստեղից դեպի արևելք Երևանի երկաթուղու վրա: Սեր կառքերը կանգ առան, այս ու այն կողմից երևացող գյուղացիներից և գեղջկուհիներից ջուր էին խնդրում:

Մերկ սև, քարե գյուզղ է դա: Ամեն տեղ չոր քարե պատեր միայն, ցածրիկ տները կույր են, առանց պատուհանների, դեպի փողոցի կողմը դարձրած ունեն հաստ բութ պատեր, որոնք կիկլոպյան անարվեստ շինարարություններն են հիշեցնում: Ոչ մի կանաչ ճյուղ ոչ մի փունջ կանաչ խոտ ամբողջ գյուղի մեջ: Դրա փոխարեն աղբ որքան կարելի է երևակայել. Շիրակի և Արարատյան անփայտ դաշտերի ազգաբնակությանը բնությունից և կարիքից ստիպված աղբերի մեջ է ծնվում, դրով էլ զբաղվում իր ամբողջ կյանքի ընթացքում և վաղուղ է կորցրել մարդուն հատուկ զզվանքը գեպի անմաքրությունները: Անասունների աղբը նրա համար միակ երկնային բարիքն է դաժան ձմեռվա ընթացքում նա առանց այդ աղբի գոյություն չէ կարող պահպաներ: Ուստի ամբողջ ամառը նա զբաղված է վառելիք պատրաստելով հավաքում է անասունների