Վանի թագաժառանգ էր: Այստեղ էին վճռվում Աշոտ Առաջինի հիմնած բավական լայնածավալ պետության գործերը: Այստեղ էին զորավարժությունններ լինում այստաղ էին արշավանքների ծրագրեր կազմում: Իսկ արշավանքները անթիվ էին, Սմբատը իր ամբողջ կյանքը պատերազմների մեջ անց կացրեց:
Բացի մի հատ կիսակործան եկեղեցու ուրիշ մի հիշատակ չէ մնացել այս հզոր, բայց և դժբախտ թագավորից, մինչդեռ նրա տխուր կյանքը և մանավանդ սարսափելի վախճանը պատմական ամենամռայլ դրամաններից մեկն է կազմում և անորինակ զարհուրելի է մանավանդ իբրև մի թադագիր գլխի ճակատագիր: Հիչո՞ւմ եք, իր հայր Աշոտից ստացած լինելով մի նորակազմ խելքով և ուժով նվաճված պետություն նա հանդիսացավ պարտաճանաչ ժառանգ: Ոչ միայն չվատնեց հայրենի ժառանգությունը այլ ընդարձակեց, ամրացրեց նրան թագավորեց 24 տարի: Շարունկ կռվեց, շարունակ հաղթեց, բարձրացրեց մանուկ պետության պատիվն ու վարկը, նույնիսկ թագ տվեց վրաց Ատներսեհին: Նրա հայր Աշոտը արաբներից թագ ստացավ այն պայմանով որ հարկ տա Բաղդատի ռալիֆին և ճանաչե Ատրպատականի նրա փոխանորդի գերիշխանությունը: Սմբատը մեջտեղից հեռացրեց այդ փոխանորդին և անմիջապես արաբական արքունիքի հետ գործ ուներ: Բագրատունի գահը մասնավոր տեղական նշանակություն ուներ Սմբատը սկսեց ընդարձակել նրա իրավասությունը, ձգտում էր համազգային գահ դարձնել նրան:
Հիշո՞ւմ եք և այլն, ինչ դարձավ այդ մեծ ջանքերի, այդ քաջության և իմաստության հետևանքը: Քանի՜ կողմից թշնամություն բարձրացավ անվեհեր, հաղթող թագավորի դեմ: Սմբատը երկաթի կամք ուներ, չընկճվեց, կռվում էր, միշտ կռվում: Եվ Ատրպատականի արաբ կուսակալները ձեռնունայն ետ էին տանում իրենց զորքերը, երբ ընտանի դավաճանություն ևս օձի պես մտավ հաջողակ թագավորի ծոցը: Հարազատ քրոջ որդին միացավ թշնամու հետ թագավորակական թագ ստանալու փառամոլ տենչանքով կուրացած