գնաց Սմբատի դեմ: Վասպուրականի հայ զորքերը արաբական դրոշակների տակ կռվում էին շիրակեցիների դեմ: Ծանոթ տեսարան հայրենի արատների և կեղտերի այդ հաղթանակը այս քանի երորդ անգամ էր գալիս սեփական ձեռքով սեփական դժբախտության դարձնելու: Արյուն շատ ու շատ թափվեց, երկիրը քանի քանի անգամ կործանվեց: Մենակ մնացած Սմբատը շատ դես ու դեն ընկավ, հետո սակայն շատ ջանքեր գործադրեց բայց վերջը հարկադրված եղավ իր սուրը հանձնել Յուսուֆ ոստիկանին: Անյուհետև ինչ դրության մի դերի թագավորի համար: Քաջ հակառակորդին հարգելը ասպետական մի զգացմունք է զորքերի և զորավարների մեջ: Բայց Յուսուֆը մի արնախում բարբարոսից ոչ ավել էր, ոչ պակաս և բավական ժամանակ զվարճանում էր անզեն զոհի տանջանքներով: Դժբախտ թագավորին տկլորացնում էին, ծաղրում հրապարակի մեջ, նրա կոկորդի մեջ թաշկինակ էին կոխում, նրա միսը պատառ-պատառ էին անում: Բարբարոսությունը ոչինչ սրբություն, ոչինչ շնորհք ու տաղանդ չխնայեց այդ անպաշտպան մարմինը դանդաղ կերպով ծվատելու համար համար: Ինչպես պատերազմի մեջ անվեհեր էր Սմբատը, այպես էլ այդ չար հուրերի տանջանքների մեջ ցույց տվեց նահատակվող քրիստոնյայի անվախությունը: Վերջը սուրն էր նա իջավ դժբախտի վզին, բայց բարբարոսությունը դրանից հետո էլ չկշտացավ: Դիկակը կախ տվին Դվինի հրապարակում, ամեն կերպ անպատվեցին հայհոյեցին պատռոտված մսերի զանգվածը: Եվ այսպես մեռնողը մի թագավոր էր: Բաշ Շորագայլի փողոցներով անցնողը տեսնում է հին ավերակ եկեղեցին այնտեղ նահատակ թագավորի անունը հիշատակող գիր էլ չկա: Այսպես է եղել յուաքանչյուր լավ հայի ճակատագիրը: Ո՜չ գերեզման ոչ անուն: Միայն պատմության է իր փոշոտած մոռացության մատնված էջերի միջից մրմնջվում այդ եկեղեցին տեսնողին,թե
Էջ:Անի.djvu/88
Արտաքին տեսք