Բոլոր լեռները, բոլոր դաշտերը, երկրի ամբողջ երեսը խոնարհ հլու, տափակ էր նրա առաջ: Մասիսն էր:
Դ
Ուչ թափան հարավային կողմից երկար, զառիվայր լանջերով իջնում է Ալաջայի ստորոտներում տարածված դաշտի վրա: Շատ թեք չեն այգ զառիվայրերը, կառքերը արագոլթյամբ են սլանում դեպի ցած, ձիաները վազում են մեծ թեթևությամբ: Բայց ուղևորը ուրախ չէ այդ արագության վրա: Ճանապարհը ավելի տանջալից է, ավելի քարքարոտ է դաոնում: Ի՞նչ ճանապարհ: Դա ավելի նման է մի լեռնային նեղ, փորփորած հեղեղատի, որի մեջ ընկած կառքը տանջանքներ է պատճառում իր մեջ նստածներին, անդադար զարնվելով անթիվ մեծ ու փոքր քարերին, հեղեղատ ճանապարհի կողքերին:
Դեռ Ուչ֊Թափայի բարձրությունը չէր վերջացել, երբ մեր կառապանը բարձրացրեց մտրակը և ետ դառնալով դեպի մեզ մի սրբազան դև լրությամբ արտասանեց. - Անին: - Ո՞րն է, ո՞րն է,-բացականչեցինք մենք կանգնելով անողորմ կերպով օրորվող կառքի մեջ:
Ու լարված ուշադրությամբ նայում ենք: Արևը արդեն մայր էր մտնում, իսկ այնտեղ, հեռու-հեռու հարավում ալիքավոր դաշտավայրի վրա, արդեն երեկոյան ստվերներն են խտանում: Պարզ չէ այդ լայնարձակ տարածությունը, լավ լուսավորված չէ: Ւնչ-որ երկար սև գծով եզերված մի թումբ է երևում, ինչ-որ մի տարածություն, որ իր տեսքով նման չէ շրջապատող դաշտային բնության: Դա՞ է արդյոք:
Իջանք Ուչ Թափայի լանջերից ճանապարհը գնալով անտանելի է դառնում սև շրջագիծը մերթ երևում է երեկոյան ազատ լուսավորության մեջ մերթ երևում է երեկոյան ազատ լուսավորության մեջ մերթ ծածկվում: Իսկ մենք շարունակ