Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ.-Պարենաւորման գործը ամենադժւարը և անելանելի է. մօտ մէկ միլիօն ժողովուրդ կայ այս թիզ երկրի վրա, իսկ գիտէք թէ որքան հաց կայ մեզանում, գաղթականութիւնը սկսել է ցորենի արտերը անխնայ արածացնել և փչացնել, անհրաժեշտ է շուտով կազմակերպել բերքի պաշտպանութիւնը, այս տարի նմանը չտեսնւած առատ բերք կայ: Որոշել ենք հացը պետականացնել, պետական մենավաճառութիւն յայտարարել ու հաւաքել: Այս բոլորը մեր ունեցած ոյժերով անել անկարող ենք: Նամանաւանդ, դա անկարելի է ֆինանսական սնանկութեան պատճառով․ անհրաժեշտ է դրամ ունենալ և սկզբից վճարել ցորեն գնելիս, այլապէս գիւղացիք կարող են պատերազմ սկսել մեր դէմ:

Ե.-Բարդ խնդիր է հայ-թրքական յարաբերութեան խնդիրը. տեղացի թուրքերը իրանց համարում են արտօնեալներ. ոչ մի պարտականութիւն չեն վերցնում իրանց վրա. մենք էլ դրութեան անորոշութեան պատճառով, ի նկատի ունենալով նաև մօմենտի փափկանկատութիւնը, չենք կարողանում որոշ դիրք բռնել նրանց վերաբերմամբ:

Զ.- Ձեզ քաջ յայտնի է գաղթականութեան սոսկալի վիճակը. պէտք է նրանց կազմակերպել, որոնք անղեկ ու անգլուխ թափառում են. այս վերջին օրերն էլ նրանք ոչխարի նման հետևել են Անդրանիկին ու նրա հետ գլուխ առել, գնացել Պարսկաստան, որը այդ քայլը արել է մեր կամքին հակառակ: Անդրանիկը, զինւած ու անզէն գաղթականութիւնն, ասում են, մօտ 10-15 հազար, Նոր-Բայազետի, Դարալագեազի և Նախիջևանի վրայով անցել է արդեն Ջուլֆա, ուղղակի աւեր մատնելով իր անցած տեղերը Նոր-Բայազետի ու Դարալագեազի այս երկու աղքատիկ գաւառներում՝ այժմ հաւաքւած է աւելի քան 200,000 գաղթականութիւն, որոնք բառիս բուն մտքով, ապրում են տեղացիների ունեցած աղքատիկ հացի հաշւին՝ կողոպտելով, թալանելով և աւերելով ամեն ինչ:

Այս բոլորը աչքի առաջ ունենալով՝ տեղիս Ազգային խորհուրդը որոշեց կազմել ժամանակաւոր կառավարութիւն, առանց յայտարարելու այս մասին ժողովրդին և ձեռնարկել գործի եւ իբրև վերջին յուսահատական փորձ, որոշեցինք այստեղից ձեզ մօտ ուղարկել մի պատգամաւոր, որը կյայտնի ձեզ հետևեալ պայմանները: Որ եթէ այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշւելով երկու շաբաթւայ ընթացքում դուք Երևան չհասնեք, յայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չէք:

Որ ձեզանից յուսահատւած՝ անմիջապէս կազմակերպուելու է սահմանադիր ժողով, ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը-ճակատագիրը: Որ սահմանադիր ժողովի և նրանից բղխած ու հաստատւած կառավարութեան առաջ դնել ձեր պատասխանատւոիթեան հարցը այս երկրի ճակատագիրը այսպէս անտարբեր և անպատասխանատու ձևով վարելու համար: Իմացէք, որ յուսահատւածները կարող են աւելի սոսկալի միջոցների դիմելու: Այս բոլորը յայտնում եմ ձեզ ի գիտութիուն և ի