զինվելը չարիք չէ, բայց բարիք էլ չէ, որովհետև միևնույնն է՝ նա չի կարող պաշտպանվել ավազակներից: Օրինագիծը խորհրդին ներկայացնելով մենք տարված ենք երկրում իշխանություն ստեղծելու, անարխիան ոչնչացնելու և ավազակների դեմ կռվելու բուռն ցանկությամբ: Ինչ վերաբերում է մանր ազգերին, երբ նրանք տեսնեն, որ զինաթափությունը կատարվում է անխտիր ամենքի վերաբերմամբ, ոչինչ դեմ չեն ունենա:
- «Զանգ», 31 օգոստոսի 1918 թ.
14-ՐԴ ՆԻՍՏ
Ներքին գործոց պ. մինիստրը պաշտպանում է մենաշնորհի սկզբունքը304 և տալիս է հետևյալ թվական տեղեկությունները.
- Մինչև այժմ պետական պահեստը մտել է.
|
- Մինչև հիմա տրված է զորքին.
|
- Գաղթականներին՝ ցորեն 30.350 փ.
գարի 310 փ.
- Ժողովրդին՝ ցորեն 35.042 փ.
գարի 13 փ.
- Մնում է՝ ցորեն 35.042 փ.
|
Մինիստրի կարծիքով պետական պահեստը դեռ կմտնի 200.000 փ. ցորեն, բացի դրանից միջոցներ են ձեռք առնված՝ արտասահմանից հաց ներմուծելու մեզ մոտ: Ազատ առևտուրը աննպատակահարմար է այն գլխավոր պատճառով, որ պետությունը խալվարը306 մի քանի հազար ռռւբլով հաց չի կարող գնել և զորքին ու գաղթականությանը կերակրեր։ Ազատ առևտրի դեպքում մոտիկ տպագայում մեզ սնանկացում է սպասվում:
Պատգամավոր Մելիք-Աղաջանյանը պնդում է, որ պարենավորման կոմիտեն կողմնակից է մոնոպոլիայի, բայց այդ մոնոպոլիան պետք է լավ հիմունքների վրա դրված լինի և կիրառվի որոշ առարկաների նկատմամբ: Օրինակ՝ խաղողը նրա կարծիքով չի կարելի մոնոպոլիայի առարկա դարձնել,