Jump to content

Էջ:Արմանտ բանաստեղծը, Թորոս Թորանեան.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է որ բանաստեղծութիւնը ունենայ յուզական մտքեր, ջերմ ու անկեղծ լինի. Հարազատութեամբ վերարտադրի իր զգացումը և ստեղծի Հաղորդական այն կամուրջը, որ ձգւում է բանաստեղծի սրտից ընթերցողի սիրտը։ Դրա համար պէտք է որ ճշմարիտ լինի ապրումը, կեղծ շեշտերը օտարուեն։ Արհեստական բարդացումները խորթ են Արմանտին։ Յաճախ նա դիմում է խորհրդանշանի վերա ծող փոխաբերութիւնների, նուաճելով պօէտական խօսքի աւելի լայն տարածքներ :

 «Իր տողերում կայ մտածող մարդը, որն իր մտածում 

ները արտայայտում է, ոչ թէ փիլիսոփայի կեցուածք ընդունած, այլ բանաստեղծի անմիջականութեամբ ու պարզութեամբ, և դա նոյնիսկ այն դէպքում, երբ նիւթը մղում է խրթին ձեւակերպումների: Որպէս ընկալող մարդ՝ նա միշտ ներկայ է իր բանաստեղծութիւններում, այլապէս չի ստեղծուի բանաստեղծի կերպարը, որ նրան տարբերում է մի ուրիշ բանաստեղծից: Այս Հանգամանքը եւս ընդգծում է, որ մենք գործ ունենք վաւերական բանաստեղծի հետ, որը որդեգրել է դասական պոէզիայի սկզբունքները և ստեղծել «Դարավերջի Սարսուռներ» յիրաւի մրցանակի արժանի գործ»։

 Բանաստեղծը չ'ուզեր որ իր երազները հեոանան իրմէ.
     

Թողնէիք ծաոը նմանէր ծաոի,
      Ծծէր աւիշն իր, իր իսկ արմատից,
      Իցի՜ւ թողնէիք, որ մարդը լինէր
      Հէնց ինքը, ի՛ր պէս։

 Եւ այդ ծառն ալ ինքն է. բայց տարատունկ ծառ։ Պիտի

ինք իր հողին վրայ աճէր, որ իր իսկ հողէն ու արմատէն աւիշ ծծէր ու պտղաբերէր: Այն ժամանակ ինքը, հէնց կը լինէր՝ ի՜ր պԷս։