Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ երկունքն ալ դարանակալ կսպասեին, որ առաջին քայլը անողը իր մրցակից հարևանը ըլլա:

Առավոտ մը Զարեհ էֆենդին պարզեց Բարպային իր գործերու վիճակը և ըսավ, թե ստիպված է որոշ խնայողություն ընել։

Դըրջանը հարուստ է,— ըսավ անիկա,— կռնակը հաստ է, ձեռքը բերնին կհասնի, իմ վիճակս նույնը չէ, եթե ես այսպես շարունակեմ, երեք֊չորս ամիսեն մոխիրի վրա կնստիմ։ Իմ անձնական ծախքերես ալ շատ բան զեղչեցի,— ըսավ անիկա,— հիմակ նեղ կետի մը վրա ենք, վաղը, մյուս օր կլայնանք, նորեն առջի գիները կվերահաստատենք։

Զարեհ էֆենդիին աշխատավորները հարկադրվեցան ընդունիլ, որ փոխանակ որոշ շաբաթականի, վճարվին միայն իրենց աշխատած ժամերը։ Բարպան տխրությամբ համակերպեցավ կացության և այլևս իր բոլոր ջանքը այն եղավ, որ ներկայացած գործերը արդարությամբ բաժնվին աշխատավորներու վրա։ Ինքը՝ իբրև վարպետ և աշխատության հսկող, պիտի ստանար շաբաթական, բայց փոխանակ երկուքի, մեկ ոսկի։

Բարպան, ինչպես ընդհանրապես մյուս արհեստավորները, լավ վաստակած օրերուն ոչ մեկ խնայողություն չէր ըրած։ Անիկա իր վաստակածը կծախսեր ամբողջովին: Բնավ միտքեն չէր անցըներ, որ որևէ պատճառով կրնար առանց գործի մնալ, նեղը իյնալ։ Բայց երբ պատահեր, որ դրամի նեղություն ունենար, այդ վիճակը կկրեր առանց խոր դժգոհության, բայց այս անգամ հասույթներու կրճատումը կզուգադիպեր բացառիկ կացության մը։

Բեռնարները տեղավորվեր էին Բարպայի քովի տունը և իրենց տեղափոխված իրիկունն իսկ, ընդունելով Վիկտորյայի հրավերը, ճաշեր էին Բարպայի տանը։

Առաջին իսկ ակնարկով Բարպան տպավորություն կրեց Ժոզեֆինեն, ոչ այնքան Էմիլեն, որովհետև միջերկրականյան այդ թիփով մարդիկ շատ տեսած էր: Ժոզեֆինը՝ իր