Տիրանը կառավարական պաշտոնյայի տղա էր, բարեկեցիկ, միշտ լավ հագվածք բարեկիրթ՝ իր ձևերու և խոսակցության մեջ. բայց անիկա կատեր իր ընտանիքը և շարունակական ըմբոստության մեջ Էր իր ընտանիքի անդամներուն, մանավանդ քրոջը դեմ։ Իսկ իրենց տունը եկող֊գացողների նկատմամբ խոր արհամարհանք ուներ։ Տիրանը ուսմունք առած տղա Էր, գիտեր եվրոպական լեզուներ, կհետաքրքրվեր ընկերային հարցերով և իր միակ երազն էր երթալ Եվրոպա՝ կատարելագործելու համար իր արվեստը, բայց մանավանդ, ապրելու համար իր գլխին, հեռու իր ընտանիքի խեղդիչ մթնոլորտեն: Անիկա կուսումնասիրեր նաև գեղարվեստական տեսական հարցեր և հաճախ իր ձեռքբերած արդյունքներուն մասնակից կըներ իր ընկերները:
Գեղարվեստի վարժարանի զանազան ազգությանց պատկանող
երիտասարդները ընդհանրապես ոգևորությամբ ընդուներ
Էին սահմանադրության հռչակումը և բռնապետական
ռեժիմի տապալումը։ Անոնցմե ոմանք նույնիսկ
անձամբ կռվեր Էին ռեակցիայի օրերուն, հակասահմանադրական
տարրերու դեմ, բայց այժմ հուսախաբ եղած Էին իթտիհատի
ռեժիմեն։ Անոնք հավասարապես խիստ քննադատության
կենթարկեին իթիլաֆը և իթտիհատը և, կարծես,
դեռ խարխափելով նոր ճանապարհ կորոնեինք Յորկին, որ
դեռ անտեղյակ Էր երկրի քաղաքական կացության, անհագ
հետաքրքրությամբ կհետևեր այդ խոսակցություններուն, որոնց
կմասնակցեին հաճախ բազմաթիվ ուսանողներ։
Ամառվա արձակուրդի ամիսներեն ետքը, գեղարվեստից
վարժարանի վերաբացումին, ուսանողները հաճույքով իրար
գտան, և Նահատի խումբը վերակազմվեցավ։ Այդ աշնանը
արդեն խոսակցության որոշ նյութը Ռումելիի նահանգներու
հարցն Էր։
Այդ երիտասարդներեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ
ոչ միայն Ռումելիի նահանգներու, այլև ամբողջ երկրի գյուղացիները
ենթարկված Էին զարհուրելի կեղեքման։ Ռահմին
ամենեն ավելի կատաղի հարձակումներ կրներ իթտիհատի
կառավարության դեմ, հայտարարելով, որ իթտիհատը
փաստորեն միացեր Էր երկրի թշնամիներուն, շերիաթ-