ճիներու հետ՝ հարստահարվող ժողովուրդի բողոքը խեղդելու համար։ Ռումելիի նահանգներու հարցը կբարդանար, մանավանդ, անով, որ ազգամիջյան արյունահեղ ընդհարումներ տեղի ունեցեր Էին, և եվրոպական պետությունները կշահագործեին այդ դրությունը. Ռահմին կըսեր, որ այդ դրությունը արդյունքն Էր իթտիհատի շովինիստ և միևնույն ատեն ապիկար կառավարության, առաջարկելով բարենորոգումներ՝ եվրոպական պետությանը կոնտրոլին տակ։
Ասիկա,— կըսեր Տիրանը,-մեր երկրի ներքին գործերուն
միջամտելու ձև մըն Է, Թուրքիան անդամահատելու,
գաղութային երկրի վերածելու փորձ։
Օր մը, կեսօրվան ճաշից հետո, երբ ավելի մեծ խումբով
նստած կխոսակցեին, թուրք ուսանող մը ըսավ.
Ամենեն գեշը այն է, որ դարձյալ ազգամիջյան ատելությունները
պիտի հրահրվին մեր երկրին բոլոր մասերու
մեջ։
—Ո՜վ կհամարձակի,— ըսավ Ռահմին։
—Դու հոգդ մըներ,— հարեց խոսակիցը,— այդ բոլորը
այնպես կըլլա, որ դուն ինքդ կզարմանաս, թե ինչպես
եղավ:
—ՈՒրեմն, կկարծես,— ըսավ Ռահմին խոժոռելով,— որ
առավոտ մըն ալ կարթննամ և թշնամի կհամարեմ իմ ազիզ
ընկերները:
-Մենք այդ ծուղակը չենք իյնար, գոնե կհուսամ, դեռ
շատ ուրիշներ ալ չեն իյնար,— ըսավ թուրք ուսանողը,—
մանավանդ մայրաքաղաքին մեջ, բայց մի մոռնար, որ մեր
երկիրը՝ մեր հետամնաց գավառներով, տգիտության ծով
մըն Է։
Բոլորն ալ բողոքեցին։ Ընդհանուր կարծիքը այն Էր, որ
նույնիսկ խոզ վայրերու մեջ ազգեր ու համերաշխությունը
հաստատված Էր։
— Այո՛, ավազի վրա,— հարեց ուսանողը։
—Ո՛չ մեկ կուսակցություն, ո՜չ մեկ կառավարություն
այլևս չի կրնար մեր երկրի զանազան ազգությանց պատկանող
հայրենակիցները իրար դեմ հանել,— գոռաց Ռահմին՝
մինչև ականջները կարմրելով։