Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արհեստավորներու կյանքը, տոկունությունը, ըմբոստությունները, այնպես որ զայրույթով կլեցվեր, երբ իրեն կվրագրեին եսասիրություն և թուլամորթություն միմիայն այն պատճաոով, որ բնիկ պոլսեցի Էր։

Բայց ինչ որ, գլխավորաբար, պատճառ եղավ, որ Միհրանը հեռանա այդ տղոցմեն, այն Էր, որ անոնք խորհրդավոր կապեր ունեին իր դասընկերներեն հարուստ առևտրականներու տղոց հետ: Միհրանը խորապես համոզված էր, որ այդ սինլքորները որևէ անձնազոհության տրամադիր չէին, բայց անոնք իրենց մեջ կխոսեին գավառները պատահած դեպքերու մասին, և որքան այդ դեպքերը ծանր էին, անոնք այնքան կուրախանային. կարծես թե հաջողություն մը ձեռք կբերեին հեռավոր և խորհրդավոր գործի մը մեջ, որան համար անձնապես շահագրգռված էին։

Մյուս կողմանե, սակայն, Միհրանը չէր կարող անտարբեր մնալ գյուղացիական զանգվածներով կրած կեղեքումներու մասին։ Կըսեին, թե եվրոպական մամուլը կհետաքրքրվի այդ խնդրով, իրենք ինչպե՞ս կրնային անտարբեր մնալ Միհրանին մտքին մեջ հառաջ եկած Էր վիճաբանության մը, որ իր վախճանին չէր հասներ։ Անիկա կմտածեր, սակայն, որ եթե աշխարհիս վրայեն անհավասարությունը վերնա, այդ,խնդիրները ինքնին կլուծվին։ Բայց ե՞րբ անհավասարթյունը իսպառ պիտի վերանա շխարհիս վրայեն… Միհրանը որոշեց այդ խնդիրներու մասին խոսիլ Արտակին կամ Բարպայի, երբ իրենց տան մեջ իասակցություն եղավ այդ նյութին վրա։ ՚ Ղուկասը, որուն կնոջը եղբայրը գրաշար Էր հայ օրաթերթի մը ապարանին մեջ, հաճախ կհայթայթեր քաղաքական լուրեր:Ղուկասը , ցարական Ռուսաստանը կանվաներ հյուսիսային արջ, Անգլիան՝ պոչատ աղվես, իսկ Գերմանիան՝դեդին գումար:

Հյասիսային արջը կուզեր թաթը դնել համեղ պատառին վրա,– կըսեր ան,— ատոր համար Է, որ դեղին զոմարը կմոլտա կոր, բայց օգուտ չունի, շղթայով կապված Է։ Ընդհանրապես, արհեստավորները առանձին կարևորություն չէին տար արտաքին քաղաքականության վերաբերող