Հանկարծ Բարպան գլուխը բարձրացրեց, և անոր աչքերը կժ պտեին։
—Ծո՚,ո՞վ են քու ընկերներդ ,-ըսավ անիկա: Բարպան հաճելիորեն , կզարմանար, որ Միհրանը մարդ եղեր Է, իր ընկերները ունի։
—Ազնիվ երիտասարդներ են,— ըսավ Միհրանը կարմրելով, — անձնվեր և հավատարիմ ընկերներ։ Ես անոնց կպատմեմ պատահածը, և անոնք կհասկնան, թե ի՞նչ պետք Է ընել։ Կհուսամ, որ միջոցը կգտնեն չարիքին առաջքը առնելու։
—Ի՞նչ ազգե են քու ընկերներդ,— ըսավ Բարպան հետաքրքրված:
—Հայեր կան, հույներ կան,— ըսավ Միհրանը,— բայց մեծ մասով թուրքեր են…
—Թուրքե՞ր,— հարցուց Բարպան հարցական։ —Անոնք զբաղեցան,— ըսավ Միհրանը,— Վասիլի գործով, հետևեցան անցած ճամփաներուն։ Գիտենք, որ Վասիլը հասած Է մինչև Բոզանթի, բայց անկե հետո հետքը չգտանք: —Է՛հ, ի՜նչ շահ ունեին քու այդ թուրք ընկերներդ,— ըսավ Բարպան։
—Ոչ մեկ անձնական շահ,— ըսավ Միհրանը՝ նայելով Բարպային,— այնպես, ընկերարար…
Բարպան խորասուզվեցավ մտածմունքի մեջ, հետո գլուխը բարձրացաց և, կարծես պատասխանելով ներքին տարակույսի մը, ըսավ վճռականորեն. —Ազգին գեշը չըլլար:
Անցան շաբաթներ, հետո ամիսներ, ծանրորեն, դառնորեն:
Աշնանը Թուրքիա մտավ պատերազմը: Ձմեռը անցավ անջնջելի
հետքեր թողնելով քաղաքին ճնշված ազգաբնակչության
վրա: Փողոցներու մեջ. քողարկված մուրացիկ կիներու թիվը
աճեցավ։ Անցորդներ իրենց ամեն մեկ քայլին կհանդիպեին
երկարող, երբեմն ճերմակ և նուրբ ձեռքերու, որոնք, անվարժ
շարժումով և լուռ, ողորմության կաղերսեին: