Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունները, հետաքրքրվեցավ Արտակով։ Երբ անիկա չավուշը ճամփեց, անցավ իր առանձնասենյակը և իր նեֆերին միջոցով երկտող մը ղրկեց բանտի պահապանին, որով կխնդրեր Արտակը ղրկել իր մոտ։ Բայց Արտակը տեղեն շարժելու վիճակի մեջ չէր: Այն ատեն Ֆայիկը անձամբ իջավ նկուղը։ Տեսնելով Արտակի ողբագին վիճակը, Ֆայիկը զայրացավ։

—Մենք զինվորներ ենք,— ըսավ ան,— դահիճներ չենք: Ֆայիկի պատվերով, Արտակը փոխադրեցավ շրջանի սպայակույտին հատկացված հիվանդանոց֊ վրանը, որուն կազմակերպումը և վերին հսկողությունը հանձնված էր նորիկյան անուն պոլսեցի հայ բժշկի մը։ Քանի մը օր հետո բժիշկ նորիկյանը հայտնեց Ֆայիկին, որ Արտակը հայտնի մարդու զավակ է, միջնակարգ կրթություն ստացած է և թե անոր ներկայությունը անբացատրելի է ճանապարհաշինության դասակի մը մեջ՝ իբր պարզ զինվոր։

—Հայտնի թե անհայտ մարդու զավակ,— ըսավ Ֆայիկը, իր կաղինի գույն աչքերը բարձրացնելով բժշկին,— մարդ է, չէ՞,— և ավելցուց, — մենք զինվորներ ենք և ոչ թե դահիճներ: Երբ Արտակը բավական կազդուրվեցավ, Ֆայիկր առանձին և երկար խոսակցություն մը ունեցավ անոր հետ։ Ֆայիկը անկեղծորեն կուզեր Արտակը փրկել, բայց ինչպե՞ս։ Ան կատարեց հարկ եղած գործողությունները Արտակը անցնելու համար պահեստի սպաներու շարքը և հետո Նորիկյանին պատվիրեց նամակ մը գրել Արտակի հորը, այն հույսով, որ Զարեհ Էֆենդին անմիջապես միջոցներ ձեռք կառնե տղան տուն վերադարձնելու համար։

Իրիկուն մը Ֆայիկը իր մոտ ճաշի հրավիրեց Նորիկյանը և Արտակը և այս վերջինին հույս տվավ, որ գոնե վեց ամսըվան արձակուրդով կվերադառնար տուն։

—Ես չեմ ուզեր տուն վերադառնալ,- ըսավ Արտակը։ Ֆայիկը, չի կրնալով հաղթել Արտակի համառության և մյուս կողմանե վախնալով, որ իր գլխուն մնալով՝ կրնա դարձյալ նման արկածներու մեջ իյնալ, երիտասարդը դրավ իբրև հիվանդապահ Նորիկյանի քով։

—Պարզ Է,— ըսավ Ֆայիկը Նորիկյանին,— որ այս երիտասարդը գլխուն մեջ բան մը ունի, il a une araignee dans