Էջ:Բարպա Խաչիկ.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և խորոված կորիզներ, սիսեռ և չամիչ։ Հանկարծ Բարպան խուլ մռնչյուն մը արձակեց։

Անցնող օտար զինվորները կծռեին և, արագ շարժումով, ափ մը բիստաշ կամ կորիզ հափշտակելով՝ կանցնեին կերթային։

—Թո՛ղ, ճանը՛ մ ,— ըսավ Ղուկասը ,— դեռ ալ կզարմանաս. ես ալ քու խելքիդ կզարմանամ… իշտե քու սիրած եվրոպացիներդ։

—Ասոնք իրենց երկիրներեն դուրս մարդ չեն,— ըսավ Բարպան։

Դուն ալ հույս դիր, որ իրենց երկիրներուն մեջ ուրիշ են, հարեց Ղուկասը։– Հայդե՛, ճանը՜ մ, — ավելցուց ան վհատությամբ։

Ղուկասը ծերացեր և կորաքամակ դարձեր Էր։ Կինը մեռեր Էր գրիպի համաճարակին, և ան տղուն հետ առանձին կապրեր Այազ Կափուի ամայացած և կարասիներեն դատարկված բնակարանին մեկ սենյակը, ինքը անձամբ զբաղելով տնային գործերով։

—Տեղ մը մտնենք,— ըսավ Ղուկասը՝ դեմքը ավելի թթվեցնելով, — գոնե աչքերնիս բան չի տեսներ։

Անոնք գացին իրենց ծանոթ սրճարանը, նախկին արհեստանոցին մոտ, որ այլևս գոյություն չուներ։

—Կըսեն կոր,— ըսավ Ղուկասը, երբ սեղանի մը առաջ նստեցան ,— որ հիմա ճիզվիտը և Դըրջանը մտերիմ բարեկամներ եղեր են. ես ձեզի կըսեի՝ շունը շունին միսը չուտեր։ Միասին գացեր են Փարիզ, հետո Լոնդոն և, իբրև պատերազմի վնասվողներ, միլիոններ կպահանջեն կոր փոխարինությունները վճռող հանձնաժողովեն։

Անիկա պահ մը լռեց, հոնքերը բարձրացուց կնճռոտ ճակաաին վրա՝ և ըսավ, դառնորեն անդրադառնալով իրենց Նման մարդոց վնասներուն.

Էշ մերն Է, որ փալան չունի։ 1917-ի սկիզբները կառավարությունը գրավեր Էր Զարեհ Էֆենդիի արհեսաանոցը և հանձներ Էր թուրքերու, որոնք քանի մը օր պահելև հետո հայ և հույն արհեստավորները, ամենքն ալ ճամփեր Էին և անոնց տեղ վերցուցեր Էին օժան՝