դակ ջոկատներն զինվոր֊բանվորներ։ Բայց նույն տարվա վերջերուն դործը կազմալուծվեր էր, գործիքները փչացեր էին, աշխատավորները փոխադրվեր էին ճակատ, և անոնց։ փոխարինող չէր եղեր։
—Եղբա՛յր,— ըսավ Ղուկասը,— պատուհանները անգամ
կոտրեր էին, գյուզելիմ արհեստանոցը ավերակ դարձուցեր էին… Անիկա պահ մը լուռ խմեց իր սուրճը։
—Ինչերնուս պետք յա…— ավելցուց Ղուկասը հիաս¬
թափ երևույթով,— ինչ կըլլա նե, մեզի պես մարդոց կըլլա… ճիզվիտը անցագիր ստացավ իրեն ու փեսին համար անանկ ատեն մը, որ թռչունը իր թևովը սահմանեն չէր կրնար անց֊ նիլ։ Ատ մարդոց գործին խելքդ չի հ ասնիր, աշխարհ կործա- նի, իրենք կատվի պես չորս ոտքի վրա կիյնան…
—Կինը ո՞ւր է,— հարցուց Բարպան։ —Անիկա մնաց,— ըսավ Ղուկասը, — ոմանք ըսին տղուն
համար, ուրիշներուն խոսքին նայիս նե կալվածներուն համար։ Արտակը 1917- ի աշնան մեռեր էր Անատոլուի ճամփա- ներուն վրա։Երբ Չոռլուի սպայակույտը և բժշկական կազմը փոխադրվեր էին Դարդանել, և Արտակը մնացեր էր անպաշտ– պան, իբր վտանգավոր խռովարար ուղարկվեր էր Անատոլու։ Ճանապարհին, հակառակ իր կրած նախատինքներուն, հա֊ կառակ մտրակի հարվածներուն, Արտակը շարունակեր էր Ավետարանը քարոզել իրեն ընկերացող երեք ժանդարմնե֊ րուն։ Վերջապես, իրիկուն մը, վերջալույսին, ուժասպառ ին֊ կեր էր ճամփաւն վրա և մեռեր էր անշշուկ։ Ոչ ոք չի գիտ֊ ցավ, թե ճիշտ ինչ էր պատահեր։ Բայց Արտակի մահվան ներկա եղող ժանդարմները մնացեր էին զարհուրած։ Անոնք կպատմեին, որ իյնալե առաջ Արտակը կանգ առեր էր, և անոր գլուխը «մխացեր էր» և այդ մուխը փոխվեր էր լուսապսակի:
Առաջին կայանի զինվորական բժիշկը բացատրեր էր այդ
երևույթ են խելագարված ժանդարմներուն, որ, հավանաբար, այդ մարդուն, որ հոգեվարքի մեջ, գերագույն ճիգով կամ բըռ֊ նադատված, ոտքի վրա մնացեր էր, մահվան քրտինքն էր, որ բարձրացեր էր գլխեն, որ շոգիացեր և տեսանելի դարձեր էր 420