Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ,որ նստած թիկնաթոռին վրա՝ կածիլվեր, երեսը օճա– ռոա, ոտքի կանգներ և բռունցքը ցուցնելով ավստրիացիին, դուրս քշեր էր խանութեն։ Ավստրիացին հայհոյեր էր թուրք սպային, որ զայրույթի գերագրգռության հասած, ամբողջ մարմնովը կդողար։ Անիկա ջղային շարժումներով քսակը հանեց, ավստրիացի սպային պարտքը լայնորեն վճարեց ֆեսճի Մելքոնին, հակառակ այս վերջինին մերժումներուն, ,և չկրնալով ինքզինքը զսպել, գոռաց հեռացող ավստրիա– ցիին ետևեն.

—Գողեր, ավազակներ, ես ձեր ամենեն աղեկին մայ՛¬

րը… դաշնակիցներ եք, թե մեր երկիրր գրավող թշնւսմի– ներ…մենք ձեզ ամենուդ ալ ցույց կուտանք, օրը կուգա, պոռնիկի սերունդներ… ապօրծիններ…

Այդպիսի պարագաներուն ֆեսճի Մելքոնը, խոհեմ և

մաքրասեր կատուի նման, կքաշվեր անհայտ անկյուն մը, կերպով մը կչքանար, բայց ոչ մեկ դույզն մանրամասնու¬ թյուն չէր վրիպեր անոր ուշադրութենեն։ Զինադադարեն հետո, երբ գերմանները և ավստրիացի– ները մեկնեցան «պոչերնուն վրա նայելով», ինչպես կըսեր ֆեսճի Մելքոնր, եկան դաշնակից բանակներու պատկանող սպաները և աստիճանավորները։ ֆեսճի Մելքոնի դիտող ակ– նարկներեն չէին վրիպեր անգլիացիներու մռայլ ամբարտա¬ վանությունը և շատախոս իտալացիներու մանր խաբեու– թյունները։ Երկար ատեն անիկա կառչեր էր այն գաղափա֊ րին, որ «ֆրանսացիները ուրիշ են, ավելի մարդամոտ են»։ Բայց օր մր հարբած ֆրանսիացի աստիճանավորներ եկեր էին իր խանութրը իրենց կռիվը շարունակելով. ֆեսճի Մել– քոնը հասկցեր Էր, որ կռիվը պոռնիկ կնոջ մը մասին Է, ո– ուն տունը թուղթ խաղացեր Էին։ Վերջիվերջո, հարբած աս֊ տիճանավորները ամեն ինչ ջարդուփշուր ըրեր Էին խանու¬ թին մեջ, իրարու գլուխ նետելով անուշահոտության սրվակ- ներ և արիշ իրեր։ Այդ դեպքր ֆեսճին հասցուց վերջնական հուսասախաբության։ Անիկա սակավախոս Էր և իր պաւոճառ– հերը չէր հայտներ, բայց ան հասեր Էր անխախտ համոզու–

453