Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի մը, և երբ առիթր ներկայանար, անիկա շատ բան տեսած և շատ բան լսած մարդու խոհունությամբ կըսեր.

-Աս աշխարհիս վրա ամենեն գեշերը թուրքերը չեն…
Աքսորե վերադարձեն հետո, երբ առաջին անգամ Բալպան

մտավ խանութ, ֆեսճի Մելքոնը անմիջապես չի Ճանչցավ իր հին հաճախորդը։ Այն հանգամանքը, որ Բարպան անճանաչելի դարձեր էր, խոր արգահատանք ներշնչեց ֆեսհճիին։ «Մարդս այսքան ալ կփոխվի՞ եղեր», մտածեց անիկա։ Բարպան, կարծես թե, ամոթահար էր իր կրած տառապանքներեն, մինչդեռ ֆեսճին ինքը ամոթահար կզգար իր վաղեմի հաճախորդին աքսորի մեջ ապրած տարիներուն համար, ինչպես եթե ինքը պատասխանատու ըլլար։ Անիկա իր սրտին վրա ճնշող այս ծանր բեռը թեթևցնելու համար ուրիշ եղանակ չգտավ, բայց եթե ինքզինքը նույնացնել Բարպայի հետ և ըսավ.

 —Ծերացանք, Բարպա՛։

Բարպան, իբր պատասխան, վհատության տարտամ շարժում մը ըրավ։


 Երբ Բարպան և Միհրանը հասան Բերայի Շիտակ ճամփան,

տեսան, որ շարքով բոլոր շենքերը, երկու կողմերեն, դրոշազարդված էին դաշնակից պետություններու պատկա֊ նող դրոշակներով, որոնց մեջ կգերակշռեր հելլենականը։ Քանի հառաջացան, այնքան ցնծությունը դարձավ աղմկալի: Փողոցի երկու մայթերուն վրա խիտ անցորդները կճռվո զեին ուրախ ճիչերով։ Կիները զարդարուն զգեստներ հա֊ գած էին, և տղամարդիկ գլխարկ կկրեին։

 Բարպան և Միհրանը շուտով տեղեկացան, որ Բերայի

մայթերու տոնական ամբոը կցնծար հելլեններու տարած հաղթանակով Թուրքիո ազգային ազատագրության համար կռվող բանակներու դեմ։

Անոնք երկուքն ալ լուռ կքալեին, դժվարավ ճամփա բանալով և 

հաճախ իրարմե բաժնվելով։ Սրճարանները և գարեջրատուները լեցուն էին ուրախ 454