բազմություններով, որոնք ծխախոտի թանձր ծուխի մեջ բացականչություններ կարձակեին և բուռն շարժումներով բազուկներ կրարձրացնեին՝ գինիի կամ գարեջուրի բաժակը բռնած:
Փողոցին մեջ կամ գարեջրատուներեն հաճախ կլսվեր. —Զիտո Վենիզելոսը… Զիտո՛ ավելի մեծ Հունաստանը… Խումբ֊խումբ ցուցարարներ, մեծ մասամբ կարճ բացպույտ
տաբատ հագած և կապույտ ու ճերմակ շեր ոավոր շապիկ՝ Հելլենական գույները, ճամփա կբանային և աընլդհատ օդը կթնդացնեին գոլելով.
—Զիտո … Զիտո ավելի մեծ Հունաստանը։ Վաճառողներ կծախեին Վենիզելոսի փոքբէկ պատկերը՝
բոլորած թիթեղյա շրջանակի մեջ, որը ետևի ասեղով կանցնեին մարդոց լամբակին։ Ոմանք ալ կծախեին նույն կերպ պատրաստված Հելլենական զինանշանը։
—Ո՛վ չունի իր Վենիզելոսը,— կգոչեին անոնք զիլ ձայնով: ՄիՀրանը դիտեց, որ ցանցառ թուրքեր, որոնք ճանաչելի
Էին իրենց ֆեսերով և իրենց փակ և խոհուն դեմքերով, մոլորվածի պես կանցնեին հետզհետե ստվարացող տոնական բազմության մեջ։ Ոմանք կողմնակի փողոցներե դուրս կելլեին, բայց չի համարձակելով հառաջանալ, ետ կդառնային: Միհրանի ուշադրությունր գրավեց հանկարծ երեք հոգուց ֆեսավորներու խումբ մը, որոնցմե մեկը բոցավառ ակնարկ մը նետեց Բարպային, որ նույնպես ֆես կկրեր։ Այդ միջոցին Վենիզելոս և հելլենական զինանշան ծախող պա֊ տանիներ շրջապատեցին ֆեսավորները։ Անոնք, ծիծաղելով ուզեցին թուրքերու լամբակները զարդարել։ Թուրքերը կընկրկեին, կմերժեին, պատանիները կպնդեին և, կարծես, կզվարճանային ֆեսավորներու արտահայտած զզվանքեն։ Այն ատեն ՄիՀրանը թողուց Բարպան, մոտեցավ խումբրն և խիստ շեշտով ու հունարեն ըսավ պատանիներուն.
—Անցե՜ք, գործերնուդ գացե՛ ք…
Թե՛ թուրքերը և թե՚ հույն պատանիները ապշած նայեցան ՄիՀրանին։ 455