կգործածեն կոր,— ըսավ խարտիշահերը տեղեն ելլելով։– Կրսեն կոր, որ պլեբիսիտ պիտի ըլլա, մեր՝ հայերուս քվեներուն պետք ունին…
–Մենք ալ մեր քվեները պետք Է ծանր ծախենք։
Ֆեսճի Մելքոնը անայլայլ դեմքով կանգնած Էր դռանը մոտ, սեղանին առաջ և, կարծես թե, բան մր չէր լսեր։ Երբ աափրիչներեն մեկը ազատվելով Միհրանր հրավիրեց, ֆեսճին մատի շարժումով մը կանչեց սափրիչը և ըսավ խուլ ձայնով.
—Առաջ ատ փիճերուն գործը կատարե, դեֆ ըրե, մերւսքս ելավ։
Բարպան արդեն նստած էր Հալելիի մը առաջ և կսափրվեր։ Միհրանը ընդոստ դարձավ ֆեսճիին և նայեցավ անոր, բայց ան միշտ անայլայլ էր, բայց ի պատասխան Միհրանի հարցական նայվածքին՝ անիկա ծանր արտևաՆունքը թարթեց արագ և թեթև մը հառաչեց։
Կես ժամ հետո, երբ Բարպան և Միհրանը իրենց վարձքը կդնեին արկղին մեջ, Բարպան ուզեց, հին սովորության համեմատ, խոսակցիլ ֆեսճիին հետ օրվա քաղաքական դեպ֊քերու մասին։
—Մելքոն աղա, ի՞նչ կրսես, հելլեններր առաջ են գացեր:
—Աշխարհ է, ամեն բան կպատահի,— ըսավ ֆեսճին, հետո ավելցուց,— երթալ կա, ետ դառնալ ալ կա։
—Իզմիրը գրավեցին, հիմակ ալ կըսեն կոր, որ Պոլիսն ալ անոնց պիտի տրվի։
—Չէ՛, դահա ի՜նչ… — ըսավ Մելքոն աղան սրտնեղած։
—Ինչո՞ւս Է պետք, յա՜,— ըսավ Բարպան, ազդվելով Մելքոն աղայի տհաճութենեն,— ես շուտով պիտի երթամ աստեղեն… Ֆրանսա պիտի երթամ։
—Բարի ճանապարհ,— ըսավ ֆեսճին, արտևանունքը անգամ մըն ալ թարթելով:
—Էհ, մնաս բարով, Մելքոն աղա,– ըսավ Բարպան և քայլ մը առավ դեպի դուռը։
Այն ատեն ֆեսճի Մելքոնը կակղեցավ, երկարորեն և հուզմունքով նայեցավ Բարպա Խաչիկին և, զինաթափ ըլլա֊