Շքեղ վերջալույս մը կբոցավառեր Հորիզոնը։ Ամպերով կուտակումներու ետևեն անվերջ հրդեհներ կվառեին և կմարեին. Վոսփորի ալիքները իրենց գագաթներուն վրա, վառ վարդերու պես, կբարձրացնեին կարմրավուն ցոլքեր, որոնք ալիքներու անկումներուն հետ կվերածվեին ոսկե փոշիիա Ծովային հոտը՝ նոր կտրած ձմերուկի թարմաշունչ օդը, կբռներ մթնոլորտը, հաղթահարելով մեքենաներու յուղերու հոտին և նավաստներու խոհանոցի արտաբուրումներուն։
Հանկարծ խարիսխը բարձրացնող անիվին շղթաները անշարժացան, կռունկներն ալ լռեցին, կլսվեին միայն ողջերթի եկողներու և ճամփորդներու խաժամուժը, որոնք հետզհետե կնվազեինք քանի շոգենավին կողերուն ծփացող նավակները՝ մարդոցմով բեռնավորված, կհեռանային դեպի քարափ։ Բարպան դանդաղ շարժումներով գնաց շոգենավին եզերքր և Միհրանին քովը կանգնեցավ, երեսը դարձուցած քարափին։ Անսահմանելի և անտեղի տխրություն մը գրավեր Էր անոր հոգին։ Անհագ աչքերով կդիտեր ան քարափին վրա անցուդարձը, իրեն ընտանի պատկերներ և երևույթներ և հանկարծ անդիմադրելի փափագ ունեցավ, դուրս գալու, բարձրանալու Յուքսեք Կալդըրմեն, հասնելու տուն և երկարլու իր բազմոցին վրա, որան վրա, այնքան անգամներ, իր աշխատանքե հոգնած անգամները հանգստացեր, նոր ուժ և կորով ստացեր Էին…
Այդ միջոցին Բարպան տեսավ, որ քարափը կհեռանար, դեռ շատ փոքր անջրպետ մը կբաժներ զինքը իր հայրենի քաղաքի ափեն, բայց արդեն անիկա անմատչելի Էր. այդ ափին վրա, որ մեղմորեն, բայց անվրեպ կերպով կհեռանար, ան թողուցեր Էր իր երիտասարդությունը, իր վարպետ արհեստավորի արժանավոր կյանքը, իր հին ու նոր ընկերները և նաև իր վշտերը և զայրույթները։ Թողելով այդ բոլորը, լավը և վատը, Բարպան, կարծես թե, պարպվեր Էր իր բովանդակութենեն, իր Էականութենեն։ Հանկարծ ան զգաց անսահման հոգնություն և վհատություն։ Կարծես թե այն գաղափարը, որ մղեր Էր զինքը հայրենի երկիրր թողուլ անվերադարձ, որը պետք Է լեցներ նոր բովանդակությամբ իր թափուր էությունը, կնսեմանար, անարժեք կդառնար կար-