թևերը տարածված են երջանիկ երկրներու վրա, գլխավորաբար՝ Ֆրանսիայի վբա, ուր մարդիկ կապրին աստվածուհու երեք գլխավոր ստորոգելիներու ազատության, եղբայրության և հավասարության դրոշակի տակ։
Երբ Միհրանը իր միտքը հայտնեց Դասկալոսին, անիկա դառն հեգնությամբ ծիծաղեցավ և խորհրդավոր երևույթ առնելով՝ ըսավ, թե մեր ժամանակներու դեմոկրատիային թևերը կարված են, թե անիկա այլևս սավառնող և հաղթական արծիվ չէ, այլ դարձեր է տունի հավ և ոսկի կածե։ Բայց անիկա չուզեց ավելի բան բացատրել, միայն պատվիրեց Միհրանին այդ բաներու մասին չի խոսիլ, երբ կոլեջ մտնար։
— Քեզ կվռնդեն,— ըսավ ան,— ինչպես բորոտ ոչխար։ Միհրանր չի հասկցավ, թե ինչո՞ւ եռագույն դրոշակը պարզող կոլեջիի մեջ վտանգավոր էր խոսիլ դեմոկրատիայի մասին։ Բայց անիկա չի հարցուփորձեց Դասկալոսը։ Այնքան բան կար անհասկնալի ծերունիին խոսքերուն մեջ, և իզուր չէր, որ անիկա կհամարվեր կիսախելագար, կամ պարզապես «ֆիլոլոգ»։
Ժամանակը բավական հառաջացած էր, և Բարպան դեռ չէր վերադարձած տուն։ Վիկտորյան և Միհրանը առանց ախորժակի ճաշեցին, հետո Վիկտորյան պատանիին անկողինը պատրաստեց բազմոցին վրա։ Վիկտորյան, զգուշանալով մժեղներու խուժումեն, լամպան չէր վառեր։ Միհրանը ծանր բանով քնացեր էր և երբ արթնցավ, հասկցավ, որ ուշ գիշեր էր։ Փողոցներու մեջ երեխաներու ժխորը դադրեր էր․ չէր լսվեր, նույնպես, տուներու սեմերուն վրա զովացող դրացիներու հունարեն լեզվով շատախոսությունները։ Երբեմն-երբեմն, ուշ մնացած թաղեցիի մը հեռավոր ոտնաձայնը կլսվեր ջինջ և լուռ գիշերվան մեջ, երբ քայլերը կմոտենային, Վիկտորյան, որ չէր պառկած, մինչև կես մեջքը կկախվեր պատուհանեն և ակնդետ կսպասեր, բայց երբ մերձավոր տան մը ջախջախի հարվածները կլսեր, հուսախաբ ներս