Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հին, ցարերի Ռուսաստանն այդ տեսակետով եղել է Անգլիայի ամենաոխերիմ ու վտանգավոր թշնամին, բացի 1907-1917 թթ. շրջանից, երբ մի ավելի հզոր թշնամու՝ Գերմանիայի սպառնալիքի տակ՝ անգլա-ռուսական հակամարտությունը կորցրեց ժամանակավորապես իր սրությունը և վերածվեց անգլա-ռուսական համաձայնության:

Կնքելով ռազմական ու քաղաքական դաշինք Ռուսաստանի հետ և պատերազմի բռնվելով Գերմանիայի հետ, Անգլիան սակայն երբեք չմոռացավ իր շահերն Արևելքում և ամեն ջանք թափեց, որ համաշխարհային պատերազմից իր ախոյան Ռուսաստանը դուրս չգա զորացած: Ժամանակը հասած չէ տակավին ճշտելու հանգամանորեն այն բախտորոշ դերը, որ Անգլիայն կատարեց այդ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքական կյանքում, պատերազմի սկզբից մինչև այսօր: Բայց մի բան անտարակուսելի է թվում այժմ իսկ՝ այն է, որ առանց Անգլիայի «օգնության» հազիվ թե Ռուսաստանն ընկներ իր ներկա ողբալի վիճակի մեջ:

Բոլշևիկյան Ռուսաստանի այսօրվա կռիվը Անգլիայի դեմ ոչ թե մի նոր երևույթ է (բախում համաշխարհային պրոլետարիատի, որ իբր թե ռուս բոլշևիկներն են ներկայացնում, և համաշխարհայիին իմպերիալիզմի միջև, իինչպես շատ միամիտներ կարծում են և մեզանում), այլ մի շատ հին իրողություն: Եվ այդ իրողությունն ուրիշ բան չէ, եթե ոչ ռուսական իմպերիալիզմի և անգլիական իմպերիալիզմի հակամարտությունը: Ուրիշ խոսքով, բոլշևիկյան Ռուսաստանը շարունակում է ցարերի վաղեմի քաղաքականությունը Անգլիայի դեմ: Այն տարբերույթամբ միայն, որ ներկայումս դերերը փոխված են: Առաջ Անգլիայն էր որ թև ու թիկություն էր տալիս մեռնող Թուրքիայիին, պաշտպանում այն՝ ռուսական իմպերիալիզմի հարվածներից ու դավերից: Իսկ այսօր բոլշևիկյան Ռուսաստանն է, որ ձգտում է պահպանել մահվան դատապարտված տաճկական կայսորթւոյնը և վերջինիս ուժ տալու միջոցով աշխատում է ի դերև հանել Անգլիայի իմպերիալիստական ծրագրերը Արևելքում:

Այսպիսով բոլշևիկյան Ռուսաստանը, որ իր ազգային կռիվը Անգլիայի դեմ քողարկում է ինչ-որ «համաշխարհային» և «պրոլետարական» ֆրազներով ու նշանաբաններով, իրոք իր հերթին իմպերիալիստական մի պայքար է մղում անգլիական իմպերիալիզմի դեմ: Ռուսական բոլշևիզմը այսօր ռուսական ու-