Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժասպառ ու ջախջախված իմպերիալիզմի մի նոր ձևն է, որով նա կամենում է խաբել, մոլորացնել իր և օտար ժողովրդական զանգվածները՝ ավելի հաջողությամբ հետապնդել կարողանալու համար իր մութ նպատակները:

Ազգերի և պետությունների պատմությունն իրեն ներքին տրամաբանությունն, իրենց ներքին մղումներն ունեն: Խելագար են այն մարդիկ և խմբակցությունները, որոնք իրենց ողորմելի ուժով և ցանկություններով կամենում են շրջել պատմության անիվը և տիրաբար ազդել իրենց ազգի պատմական ընթացքի վրա: Իշխանավորները չեն որ իրենց քմահաճույքով որոշում են իրենց ազգի ու պետության քաղաքական ուղին, այլ երկրի աշխարհագրական դիրքը, նրա տնտեսական վիճակն ու պահանջները, ժողովրդի առանձնահատկություններն ու հոգեբանությունը, ու դարբնվել է դարերի ընթացքում, նրա կուլտուրայի և տեխնիկայի աստիճանը և մի շարք այլ առարկայական պայմանները: Ահա այս ազդակներն են, որ իրենց տիրական դրոշմն են դնում անյ բոլոր անհատների քաղաքականության վրա, որոնք ցնորական հանդգնությունն ունեն իրենց սեփական քմահաճույքով ու գաղափարներով դուրս գալու իրենց պետության և ազգերի պատմության կենսական շահերի ու պահանջներից դեմ:

Եթե Լենինն ու իր համախոհները հրապարակ եկան թերևս շատ րարբեր ձգտումներով ու նպատակներով, քան այն, որ նրանք հետապնդում են այսօր, այժմ արդեն պարզ է միանգամայն «համաշխարհային», «սոցիալիստական», «բարձր» նպատակները, այլ ընհակառակը, Ռուսաստանն է, որ ստիպել է նրանց «սոցիալիստական» նպատակների մեջ դնել բոլորովին այլ բովանդակություն, ռուսական ազգային իմպերիալիստական բովանդակություն:

Ռուսաստանի պատմությունը այսօր բոլշևիկնեիր ձեռքով է ձգտում իրագործել իր ազգային նպատակները:

Նկատի ունենալով Ռուսաստանի ներքին տնտեսական կատաստրոֆիկ վիճակը և նրա միանգամայն խախտված միջազգային դիրքը, կարելի է անվերապահորեն պնդել, որ Ռուսաստանի ներկա մղումը դեպի Արրևելք ուրիշ բան չէ, եթե ոչ հուսահատական ջղաձգություն, որ բխում է կատարյալ անզորու-