Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բոլշևիկները պատրաստ են հարգել ոչ թե ինքնորոշվող ազգերի իրավունքները Կովկասում, այլ Անգլիայի շահերը Կովկասում: Ավելի պերճախոս խոստովանություն չէր կարող լինել նրանց կողմից:

Սակայն, եթե այսպես թե այնպես կարելի է դեռ ըմբռնել ռուս բոլշևիկնեիր այս քաղաքականությունը մանր ազգերի հանդեպ, որ, ճիշտ է, ոչ մի առնչություն չունի սոցիալիզմի և սոցիալիստական սկզբունքնեիր հետ, բայց թելադրում է ռուսական հայրենասիրությունը, – ապա ի՞նչպես բացատրել հայ բոլշևիկների ազգակործան ընթացքը: Եվ իրավ, մինչ ռուս բոլշևիկները պատրաստ են ծախելու ուրիշ ազգերի իրավունքներն ու շահերը, հայ բոլշևիկները առևտուր գիտեն անել միայն իրենց ազգի իրավունքներով ու շահերով:

Որ հայ բոլշևիկները, փորձ անելով Հայաստանում հաստատելու իրենց իշխանությունը, վաճառել են իրոք հայ ժողովրդի շահերն ու իրավունքները և այդպիսով, գիտակցաբար թե անգիտակցաբար, վտանգել են ուզում ոչ մաիյն հայ ժողովրդի քաղաքական ապագան, այլ և նրա ֆիզիկական ապագան, գոյությունը, այդ արդեն կասկածից վեր է այսօր, երբ մեր ձեռքում բազմաթիվ ապացույցներ կան: Հայ բոլշևիկները կրկնակի վաճառք են կատարել, նրանք ծախել են Հայաստանը մի կողմից ռուսներին, մյուս կողմից՝ թուրքերին:

Մեկդի թողնելով հայ բոլշևիկների հանցավոր կապերը մեր ժողովրդի ազատ և անկախ քաղաքական գոյության թշնամի ներքին հակապետական տարրերի և մեր ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնացող համիսլամական արտաքին ուժերի հետ, վերցնենք իրերի առարկայական դրությունը: Այս կերպ ավելի անառաչորեն կարելի պիտի լինի պարզել հայ բոլշևիկների կատարած ոճիրը:

Ով քիչ շատ ծանոթ է բոլշևիկյան Ռուսաստանի քաղաքական հրաբխային վիճակին, նրա տնտեսական անպատմելի քայքայման, նրա միջազգային աննախընթացորեն խախուտ դիրքին, նա մի վայրկյան իսկ չի կարող իրեն թույլ տալ սպասելու, որ այսօրվա Ռուսաստանը ի վիճակի է որևէ քաղաքական, ռազմական կամ նույնիսկ տնտեսական օգնություն հասցնել Հայաստանին: Ռուս բոլշևիկները, զուրկ չլինելով իրականության զգացումից, շատ լավ են գիտակցում, որ իրենց ներկա ուժերով իրենց իշխանությունը երբեք չպիտի կարողանա տևականորեն