Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաստատվել Անդրկովկասում և մասնավորապես Հայաստանում: Թե Անդրկովկասը և թե հատկապես Հայաստանը նրանց համար այն պափով արժեք ունեն, որ չափով որ, այս երկրներում խլրտումներ և անկարգություններ հարուցելով, նրանք կարող են անախորժություններ պատճառել Անգլիային և այդ միջոցով հարկադրել վերջինիս իրենց հետ ավելի նպաստավոր հաշտություն կնքել: Իսկ թե այդ խլրտումների և անկարգությունների հետևանքով այդ երկրների ժողովուրդները կարող են մեծապես տուժել և նույնիսկ բնաջինջ լինել, այդ միանգամայն չի հետաքրքրում բոլշևիկների անվան տակ գործող ռուս իմպերիալիստ քաղաքագետներին: Ռուս բոլշևիկները շատ լավ գիտեն, որ իրենց դավերն Անդրկովկասում և առհասարակ Մերձավոր Արևելքում էպիզոդներ են, անցողական դեպքեր, պարզապես քաղաքական ավանտյուրաներ, որոնց նպատակը միանգամայն օտար է և նույնիսկ հակառակ անդրկովկասյան ազգերի շահերին: Բայց նրանք չեն հրաժարվում այդ ավանտյուրաներից, որովհետև այդ պահանջում է ռուս ազգի, ռուս պետության, ռուս իմպերիալիզմի շահը: Սակայն, եթե ռուս ազգի և պետության շահերը ապահովվեն ուրիշ ճանապարհներով, ուրիշ եղանակներով, այն ժամանակ ռուս բոլշևիկները պատրաստ կլինեն հարգել Անգլիայի իրավունքներն ու շահերը Կովկասում և Հայաստանում:

Ի՞նչ է ուրեմն հայ բոլշևիկների արածը մեր երկրում. ոչ այլ ինչ, եթե ոչ գործիք ծառայել ռուս բոլշևիկյան իմպերիալիստների ձեռքում հայ ժողովրդին միանգամայն օտար նպատակների համար: Այդ դավաճան դերը կատարելու համար հայ բոլշևիկնեիը հարկավ ստացել են ռուսներից ազատ վարձատրություն:

Սակայն, եթե հայ բոլշևիկնեիր ընթացքը ռուսների հանդեպ կարող է դեռ որևէ զաղափարական երևույթ ունենալ, ապա այդ երևույթից միանգամայն զուրկ է նրանց «քաղաքականաությունը թյուրքերի հանդեպ»: Այդ «քաղաքականաությունը» բառից բուն իմաստով դավաճանություն է բացարձակապես:

Ամբողջ աշխարհին հայտնի է այն հանցավոր կապը, որ գոյություն ուներ որոշ ժամանակակից ի վեր ռուս բոլշևիկների և օսմանյան ջարդարար փաշաների միջև: Նուրի և Խալիլ փաշաները չէին էլ թաքցնում, որ նրանք բոլշևիկնիեր հետ են: Նրանց հանդուգն դավերը Դաղստանում, Ադրբեջանում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում իպ մի տարակույս չէին կարող թողնել, թե տաճիկ ջարդարարները զանազան քաղաքական խա-