Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պահությամբ չէր պաշտպանում խոսքի ու մամուլի ազատությունը, անձի և բնակարանի անձեռնմխելիությունը, 8-ժամյա բանվորական օրը, բանվորնեի ազատ կազմակերպման իրավունքը, նրանց անբռնադատ պայքարը իրենց իրավունքնեիր ու շահերի պաշտպանության համար, Սահմանադրական Ժողովի գումարումը, ամենալայն ռազմավարական սկզբունքների անմիջական ու անպայման կիրառումը և այլն և այլն:

Երբ նույն բոլշևիկները տիրացան իշխանության, խեղդեցին մամուլը այնպես, ինչպես ոչ մի ժամանակ չէր հանդգնել անելու նույնիսկ ցարական ռեժիմը, գրավեցին բոլոր տպարանները, թղթի ամբողջ պահեստը, փակեցին բոլոր թերթերը, բոլոր բերանները, ցրեցին Սահմանադիր Ժողովը, վերացրին բոլոր սահմանադրական երաշխիքները ու ստեղծեցին մի այնպիսի մահասարսուռ դրություն, երբ ոչ ոք, բացի բոլշևիկներից, վստահ չէր կարող լինել, որ իրեն չեն բռնի ու չեն գնդակահարի ամենաչնչին կասկածի համար, ոչ ոք վստահ չէր, որ առավոտ փողոց դուրս գալով պիտի վերադառնա տուն կամ տանը՝ անկողին մտնելով՝ առավոտը պիտի գտնի իրեն իր անկողնի մեջ: Եվ այսպես գահավիժելով, ի վերջո սկսեցին կրճատել նաև բանվորների իրավունքները ու ոչ միայն վերացրին 8-ժամյա բանվորական օրը, այլ և մտցրին 10-12-ժամյա ստիպողական աշխատանք:

Նրանք, որ ամենակատաղի հակառակորդներն էին պատերազմի ու միլիտարիզմի, նրանք, որ հրապարակ եկան անմիջապես և ամեն գնով հաշտություն կնքելու և խաղաղություն հաստատելու խոստումով և դրանով իրենց կողմը գրավեցին մոլորված ու հոգնած ժողովրդական զանգվածները, ոչ միայն իրենց հետ չբերին խաղաղություն, այլ և առաջ բերին մի անհամեմատ ավելի ավերիչ ու մարդաջինջ պատերազմ, քան պատերազմն էր Գերմանիայի հետ: Ամբողջ երկիրը դարձրին մի պատերզամական բանակ, որին զոհեցին ամեն ինչ. քանի քանի միլիոններ մեռան բոլշևիկների հարուցած այդ դժբախտ ներքին պատերզմի ընթացքում գնդակից, սովից, հիվանդություններից… Եվ մինչ Եվրոպական բոլոր պատերազմող պետությունները արդեն վաղուց կնքել են հաշտություն և վայելում են խաղաղ կյանքի բարիքները, դժբախտ Ռուսաստանն իր խելահեղ ընթացքով չկարողացավ տակավին հանգիստ գտնել: Եվ այսօր էլ դեռ առատորեն հոսում է նրա խեղճ զավակների արյունը ռազմի դաշտերում:

Որքան միամիտ ու կույր են մեզանում այն մարդիկ, որոնք