Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հավատում են կամ կամենում են հավատացնել ուրիշներին- թե ռուս բոլշևիկները, որոնք գրեթե երեք տարվա ընթացքում ի վիճակի չեղան իրեն հայրենի երկրին հաշտություն բերելու, պիտի ընդունակ լինեն ավելի լավ տնօրինելու մեր հայրենիքի բախտը: Ողորմելինե՛ր. Նրանք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ բոլշևիկները կարող են միայն բոլոր ճակատների վրա ավելացնել մի նոր, բոլորից ավելի վտանգավոր և արյունալի ճակատ՝ ներքին ճակատ:

Երբ բոլշևիկները դեռ իշխանության գլուխ չէին կանգնած, անսպասելի աղմկով և մոլեգնությամբ կռվում էին գաղտնի դիվանագիտության և գաղտնի քաղաքականության դեմ: Բայց բավական էր, որ նրանք տիրանային իշխանության, և ամեն ինչ հիմնավոր շրջվեց: Պարզվեց, որ գաղտնի դիվանագիտությունն ու գաղտնի քաղաքականությունը ատելի են եղել բոլշևիկներին միայն այն պատճառով, որ ուրիշներն են վարել այդպիսի քաղաքականություն և դիվանագիտություն: Բայց երբ քաղաքականության և դիվանագիտության վարիչներն իրենք բոլշևիկները դառան, սկսվեց գաղտնի դիվանագիտությնա և քաղաքականության մի այնպիսի շրջան, որի հետ կարող են մրցել միայն Երիտասարդ թուրքերը քաղաքական պայքարի իրենց արևելյան նենգ, դաժան ու դավադրական մեթոդներով: Պրովոկացիա, կաշառք, դավ, սադրանք, գաղտնի ագիտացիա, կրկռում, կազմակերպումն հակապետական տարրերի՝ խռովություններ և ապստամբություններ առաջ բերելու համար օտար երկրներում՝ ահա այն զազրելի համակարգը, որ ռուս բոլշևիկներն ամբողջովին ժառանգեցին ցարական ռեժիմից և կատարելագործեցին մինչև վերջին աստիճան, օգտվելով երիտասարդ թուրքերի և գերման յունկերների զարհուրելի փորձից: Բոլշևիկների Արևելքում վարած մութ և քստմնելի քաղաքականությունը պերճախոս արտահայտությունն է ասիական բռնակալներին հատուկ այդ տմարդի համակարգի:

Նույնը մենք տեսնում են բոլշևիկների վարած ներքին քաղաքականության մեջ: Նրանք, որ այնքան համառորեն, այնքան հախուռն կերպով և այինպիսի մեծ ցասումով կռվում էին ցարական «օխրանկայի», գաղտնի ոստիկանության արյունարբու դահիճների դեմ, ստեղծեցին պատմության մեջ աննախընթաց մի այնպիսի դժոխային մեքենա, կազմակերպություն՝ «Չրեզվիչայկան», որի առջև միանգամայն նսեմացավ հռչակավոր ցարական «օխրանկան» իսկ: