Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղերի միջոցով ձգտում են իրականացնել նույն հայաջինջ ծրագիրը, որ նրանք Տաճկաստանում կատարելուց հետո հրամայական կարիք էին զգում ավարտել Ռուսահայաստանում:

Հայ ժողովրդի և՛ քաղաքական, և՛ ֆիզիկական գոյությունն անհանդուրժելի է համաթուրքական, համիսլամիստական իմպերիալիզմի տեսակետով: Հայ ժողովրդի կատարյալ բնաջնջումը անհրաժեշտ է միանգամայն ընդմիշտ վերացնելու համար այն վտանգը, որ խանգարում է համաթուրքական մեծ նպատակների իրագործման: Հայ ժողովուրդը պետք է ամբողջովին զոհվի, որպեսզի թրքությունը ազատ շունչ քաշի, ապրի իր նախկին սանձարձակ և կուլտուրավեր կյանքով:

Տաճկական այս ծրագիրը վիժեց՝ շնորհիվ Տաճկաստանի պարտության: Բայց տաճկական ղեկավար տարրերը բնավ չհրաժարվեցին այդ ծրագրի իրագործումից:

Ստեղծված քաղաքական նոր պայմաններում պետք էր միայն պայքարի ձևերը փոխել: Եվ երիտասարդ թուրքերը, հայաջինջ ծրագրի հանճարեղ հեղինակները, փոխեցին Տաճկաստանում իրենց անունը և ծայր տվին ազգայնական մի «նոր» շարժման «Միլլի» անունով: Այդ պետք էր դաշնակիցներին մոլորեցնելու համար:

Ռուսաստանի սահմաններում նրանց ագենտները դարձան բոլշևիկները, որպեսզի այդ եղանակով կարողանան հեշտությամբ խաբել ռուսներին: Այդ էլ պետք էր ռուսներից ուժից օգտվելու համար:

Ամիսներ շարունակ նրանք կռիվ մղեցին Ադրբեջանում Մուսավաթի դեմ, որ, իրենց կարծիքով, բավականապափ վճռական և կտրուկ չէր իր հայաջինջ քաղաքականության մեջ: Պետք էր հայերին մի մահացու հարված հասցնել նաև Անդրկովկասում, մինչդեռ Մուսավաթը հրապարակ հանեց այդ գործում իր կատարյալ ապիկարությունը, անզորությունը: Տաճկաստանն իր ներկա օրհասական վիճակից կարելի է հանել հեշտությամբ, եթե վերանա մեջտեղից անիծյալ Հայաստանը և հայկական հարցը, և Ադրբեջանն անմիջապես միանա Թուրքիային: Օսմանյան ուժերն այն ժամանակ կկրկնապատկվեն, կեռապատկվեն և նզովյալ Անտանտը, կատարված իրողության առջև դրվելով, կամա թե ակամա ստիպված պիտի լինիի քաղաքականապես նվիրագործել ստեղծված փաստական դրությունը: Ազատ և անկախ Ադրբեջան պետք չէ. նա պետք է Տաճկաստանի այն չափով,