Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որ չափով որ նրա օգնությամբ Տաճկաստանը պիտի վերականգնվի և զորանա: Ադրբեջանը պետք է ծառայի Տաճկաստանի շահերին, դառնա նրա գործիքը, այլապես նրա գոյությունը որևէ իմաստ չւոնի: Եթե Ադրբեջանը՝ Տաճկաստանի քաղաքական բախտի որոշման այս ճակատագրական վայրկյանին՝ չկարողացավ որևէ իրական օգնություն ցույց տալ վերահաս վտանգից իր մայր հայրենիքն ազատելու համար այն ժամանակ ավելորդ է նույնիսկ նրա գոյությունը:

Այս նկատառումներից ելնելով, տաճկական փաշաներն իրենց ագենտների հետ միասին ամիսնիրի անդուլ աշխատանքով կազմակերպեցին այն բոլշևիկյան-համիսլամական շարժումը, որը նախապատրաստեց նորերս Բաքվում տեղի ունեցած «խորհրդային հեղաշրջումը»:

Անտարակուսելի է այժմ, որ այդ «հեղաշրջումը» ամիսներ առաջ մտածված ու ծրագրված մի «հեղաշրջում» էր: Անտարակուսելի է նույնպես, որ այդ «հեղաշրջումը» կատարվել է թուրքական բոլոր կուսակցությունների հավանությամբ և մասկացությամբ:

Բավական է մատնանշել այստեղ միայն այն բնորոշ փաստը, որ Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ Մուսավաթը, չնայելով, որ հյուսիսից արշավում էին բոլշևիկյան բանակները և սպառնում Ադրբեջանի անկախության, փոխանակ իր ուժերը կենտրոնացնելու հյուսիսային ճակատում , իր բոլոր զորքերը ուղարկեց դեպի Ղարաբաղ և Զանգեզուր: Եվ որքան ավելի էր ուժեղանում բոլշևիկյան վտանգը, այնքան ավելի մեծ եռանդով ու անվերապահությամբ մուսավաթական կառավարությունը հարձակողական նախապատրաստություններ էր տեսնում հայ ժողովրդի և Հայաստանի դեմ, Ղարաբաղի և Զանգեզուրի ճակատում:

Ադրբեջանի նոր, բոլշևիկյան կառավարությունը, որը ծնվեց ջարդարար Ջիվանշիր խանի կաբինետում, առանց որևէ դիմադրության Մուսավաթի կողմից, կոչված էր միայն օգտվելու Մուսավաթի նախապատրաստական աշխատանքներից և ավելի վճռական եղանակով իրագործելու այն, ինչ որ չէր հաջողվել Մուսավաթին, այսինքն իրագործել տաճկական ծրագիրը՝ կոտորել հայերին, և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրայով միացնել Ադրբեջանը Տաճկաստանի հետ: