Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կամ չեն կամենում հաշտվել Հայաստանի անկախ գոյության հետ: Ռուսները, որովհետև երբեք տիրող էին, իսկ այսօր տանել չեն կարող իրենց արդի հպատակ վիճակը. դրանք ատում են Հայաստանը, դրանք ձգտում են դեպի հյուսիս: Թուրքերը, որովհետև նույնպես երեկվա իշխողի հոգեբանությունն ունեն, հայի լուծը ավելի է նրանց համար ատելի, քան որևէ այլ բան աշխարհում. դրանք ձգտում են դեպի Տաճկաստան. դրանք պատրաստ են ոչ միայն քաղաքականապես վերացնել Հայաստանը, այլ և ֆիզիկապես ոչնչացնել հայ ժողովուրդը:

Այա այս տարրերը շատ նպաստվոր հող են ներկայացնում բոլշևիկ դավաճանների համար, որոնք հույս ունեին իրենց մութ նպատակների համար օգտվել նաև մեր ռողովրդի մեջ հացի պակասից և ֆինանսական ծանր կացությունից ծայր տված դժգոհությունից:

Հեղաշրջման գործը Հայաստանում դյուրացնելու համար պետք էր արտաքին ուժերի մի գրոհ: Բայց որովհետև ռուս բոլշևիկյան զորքերը չէին կարող մոտենալ Հայաստանին, պետք էր ազդել Հայաստանի իշխող կուսակցության վրա գեթ սպառնալիքներով, որպեսզի կարելի լիներ այդ կուսակցության շարքերում շփոթ ու խուճապ առաջացնել և այդ ճանապարհով ստիպել Հայաստանի կառավարությանը, որպեսզի նա առանց դիմադրության զիջի իր դիրքերը բոլշևիկ անվան տակ թաքնվող դավաճաններին: Այդ սպառնալիքի դերը կոչված էին կատարելու այն երկու վերջնագրերը (ուլտիմատումները), որ իրար հետևից ներկայացրիր բաքվի «նոր» տերերը և բոլշևիկների կովկասյան ճակատի ներկայացուցիչները:

Ոչ Ադրբեջանը կարող էր մեր դեմ մեծ զորքեր ուղարկել, ոչ էլ ռուս բոլշևիկները: Ռազմական ուժերի փոխհարաբերությունը Անդրկովկասում մնում էր նույնը: Ուստի թե թուրքական և թե ռուսական սպառնալիքների հետևում չէր կարող լինել որևէ լուրջ, իրական վտանգ, որի վախի տակ Հայաստանի կառավարությունը հարկադրված զգար իրեն անձնատուր լինելու:

Եվվ եթե Ադրբեջանի և ռուսների «սովետական» սպառնալիքները չմոլորեցրին և խուճապի չմատնեցին մեզ, սակայն նրանք եղան այն ազդանշանը, որից սիրտ առան մեր ներքին դավաճաններն իրեն սև գործը սկսելու համար:

Եվ այսպես բռնկվեց բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում: