Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եվ քանի որ այս ապստամբությունն իրոք թելադրված էր դրսից և ղեկավարվում էր դրսից, նա պետք է ծառայեր դրսի նպատակների: Այդ նպատակների մեջ ամենակարևոր տեղը բռնում էր Տաճկաստանին անմիջական օգնություն հասցնելու խնդիրը: Մայիսի 10-ին դաշնակիցները պիտի ներկայացնեին տաճիկներին հաշտության դաշնագիրը, ըստ որի Տաճկաստանը պիտի բաժան-բաժան լիներ, Տաճկաստանից բաժանվող մասերից մեկն էլ Հայաստանն է: Հայաստանում խլրտումներ առաջ բերելով և դաշնակցական կառավարությունը տապալելով, կարելի էր այնպիսի մահացու հարված հասցնել այդ երկրին, որ այլևս նրա վերականգնման մասին խոսք չլիներ:

Բոլշևիկյան հեղաշրջումը Հայաստանում պիտի լիներ այն նոր, չափազանց էական փաստը, որ բոլորովին պիտի խառներ դաշնակիցների խաղաքարթերը Մերձավոր Արևելքում, և պիտի ստիպեր նրանց հիմնուին վերաքննել Սան Ռեմոյի մեջ մշակված տաճկական դաշնագիրը ի նպաստ Թուրքիայի:

Բոլշևիկյան Հայաստանը հարկավ չպիտի կարողանար պահպանել իր սահմանները: Ղարաբաղն ու Զանգեզուրը պիտի անցնեին առանց դժվարության Ադրբեջանին թուրք «կարմիր» բանակի ձեռքը: «Կարմիր Նախիջևանն ու Զանգիբասարը պիտի գրավեին հեշտությամբ Երրևանը: «Կարմիր» Տաճկաստանն ու Ադրբեջանը պիտի միանային: Եվ չորս կողմից օղակված փոքրիկ, շատ փոքրիկ բոլշևիկյան Հայաստանը պիտի արյունաքամ լիներ ներքին քաղաքացիական կռվից, որ պիտի լիներ անխուսափելի հետտևանքը բոլշևիկյան հեղաշրջման:

Եվ մի գեղեցիկ օր, երբ այլևս պետք չէր լինի «կարմիր» կոմեդիայի, Ադրբեջանի և Տաճկաստանի արյունարբու վարիչներիը դեն պիտի շպրտեին կարմիր դրոշակը ու կարմիր զարդարանքները՝ իրենց մյուս զրպանից հանելու և նորեն բարձրացնելու համար համիսլամական այն սրբազան կանաչ դրոշակը, որի վրա նրանք երդվել են միշտ և որին նրանք հավատարիմ են եղել ե «կարմիր» դրոշակի օրով:

X
Բոլշևիզմի ռեակցիոն բնույթը

Ամեն մի հեղաշրջման նշանակությունն ու էությունը կարելի է չափել այն ռեալ ուժերով, որոնց միջոցով կատարվում է հեղաշրջումը և որոնց վրա հենվում է կամ հենվելու է նրա իշխանությունը: