Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Չափազանց բնորոշ է բոլշևիկների համար նաև նրանց վերաբերմունքը դպեի ազգային ինքնորոշման սկզբունքը: Երբ դեռ իշխանությունը նրանց ձեռքում չէր, նրանք չտեսնված թափով ու անվերապահությամբ պաշտպանում էին ամեն մի ազգի բացարձակ իրավունքը իր կամեցած ձևով որոշելու իր բախտը: Այդ պաշտպանությունը կրում էր այնպիսի մոլեգին բնույթ, որ ռուս ազգայնական տարրերը ամենայն անկեղծությամբ համարում էին բոլշևիկներին՝ հայրենիքի, Ռուսաստանի թշնամիներ: Բայց, երբ իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը, նրանք հետզհետե այդ հարցումն էլ երևան բերին իրենց իսկական էությունը: Նրանք չկացեմաց միանգամ ընդմիշտ ճանաչել Ցարական Ռուսաստանի ճիրաններում տասնյակ ու հարյուրավոր տարիների տանջված փոքր ազգերի անկախությունը և միանգամ ընդմիշտ հրաժարվել նրանց ներքին գործերի մեջ խառնվելու վատթար սովորությունից: Ավելին, գրեթե երկու տաիր բոլշևիկները ոչ մի միջոց չխնայեցին նորից իրենց իշխանության ենթարկելու Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բելառուսը, Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանը և այլն: Անվերջ ինտրիգներ, դավեր, կաշառք, ներքին խռովությունների և ապստամբությունների կազմակերպում – ահա միջոցներ, որոնց նրանք դիմեցին և դիմում են այսօր էլ, ներսից պայթեցնելու այդ երկրների անկախ քաղաքական գոյությունը: Եվ պատերազմ, պատերխամ ու պատերազմ ցարական անիծյալ լուծից նոր ազատված փոքր ազգերի դեմ՝ դրսից նվաճելու համար նրանց ամեն անգամ, երբ ներքին ինտրիգներն ու դավերը չէին հաջողվում:

Այս բոլորը պարզ զույց է տալիս, որ հեղափոխությունը և հեղափոխական ֆրազեոլոգիան ոչինչ չի փոխել իրոք ռուս բռնապետական ժողովրդի հոգու մեջ:

Ցարը գնաց, եկան ուրիշները նրա տեղ, բայց ռուս ժողովուրդը, նրա ոգին մնաց նույնը: Եվ բնական է, որ շատ քիչ բան ըստ էության պիտի փոխվեր նրա կյանքում: Բռնի ուժով էր ստեղծել ռուս ազնվականությունն իր հսկայական Ռուսաստանի և բռնի ուժով էլ պահում էր նա իր հպատակության տակ իր բոլոր նվաճած օատր ազգերը: Ընկավ ազնվականությունը. իշխանությունն անցավ ռուս բռնապետական կամքն ու մտայնությունը մնաց նույնց, որովհետև և՛ երեկվա հետադիմական տերերը, և՛ այսօրվա «կարմիր» տերերը միևնույն ժողովրդի զավակներն են: Ուստի