Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաշտությունը բոլշևիկ կոչված թշնամու հետ պիտի իրոք բերի մեր երկրին խաղաղություն: ԸՆդհակառակը, երբ բոլշևիկներ չկային Բաքվում, Անդրկովկասում կար միայն մի պատերազմ՝ հայ-թուրքական: Բայց բավական էր, որ նրանց դրոշակը ծածանվեր Ադրբեջանում, և մենք ունեցանք մի նոր պատերազմ ևս՝ թուրք-վրացական: Եվ կարելի է առանց վերապահության պնդել, որ, եթե բոլշևիկները որևէ հաջողություն ունենան Հայաստանում կամ Վրաստանում, մենք պիտի ունենանք Անդրկովկասում և միր երրորդ պատերազմ՝ հայ-վրացական: Վերջապես, բոլշևիկները չէին լինի բոլշևիկ, եթե այդ բոլոր ճակատների վրա չավելացնեին նաև ներքին ճակատներ մեր դժբախտ ժողովուրդների ծոցում: Չէ որ նրանց նշանաբանն է քաղաքացիական պատերազմը, այսինքն ներքին եղբայրասպան պատերազմը:

Արյուն, անվերջ արդյուն, ծով արյուն պիտի հոսի Անդրկովկասում, որպեսզի հագենա Ռուսաստանը, որպեսզի հագենա Տաճկաստանը: Որովհետև միայն փոքր ազգերի անկախության ոտնահարման և փոքր ազգերի ֆիզիկական բնաջնջման միջոցով է, որ թե Ռուսաստանը, և թե Տաճկաստանը ապահովված պիտի տեսնեն իրենց շահերը մերձավոր Արրևելքում:

Թե ո՞ր աստիճան զգաստ, զգուշավոր, արթուն և միաժամանակ վճռական պիտի լինի մեր վերաբերմունքը դեպի բոլշևիկները, այդ պարզ պիտի լինի ամենքի համար, եթե մատնանշենք այստեղ այն երկդիմի ընթացքը, որ բռնել է սովետական Ռուսաստանը հանդեպ Վրաստանի: Հայտնի է, որ սովետական Ռուսիան հաշտություն է կնքել Վրաստանի հետ և ճանապել է վերջինիս անկախությունը: Սակայն միաժամանակ նույն սովետական Ռուսիան «սովետական» Ադրբեջանի միջոցով պատերազմ է մղում նույն Վրաստանի դեմ:

Բայց մի՞թե նույնը չի անում սովետական Ռուսաստանը նաև Հայաստանի վերաբերմամբ: Նա մեզ առաջարկում է սկսել իր հետ հաշտության բանակցություններ, նա նախօրոք ճանաչում է մեր անկախությունը, սակայն միևնույն ժամանակ իրեն հատուկ նենգամտությամբ շարունակում է, իր վարձական գործակալների միջոցով, խլրտումներ առաջ բերել, ապստամբություն կազմակերպել մեր երկրի մեջ՝ հօդս ցնդեցնելու համար Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի շենքը: Կարելի՞ է միթե հավատալ, որ մեր պետության մեջ և մեր պետության դեմ վերջին շաբաթների ընթացքում նյութվող դավերը կատարվում են միայն