Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այնքան դժվար է, ես պիտի ասեի, այնքան անկարելի՝ «կարմիրների» համար, ինչպես և սևերի համար, հրաժարվել իրենց ազգային-քաղաքական հատկություններից և «պատմական իրավունքներից»...

II
Սոցիալիստական էքսպերիմենտը և ազգայնական էությունը

Ո՞րն էր այն սրբազան նպատակը, որին բոլշևիկները զոհեցին տարիներ շարունակ իրենց փայփայած սկզբունքներն ու դավանանքները: Ո՞րն է այն գերագույն գաղափարը, որի համար բոլշևիկները կատարեցին այնքան սարսափելի բռնություններ, նվիրաբերեցին միլիոնավոր մարդկային կյանքեր:

Այդ նպատակն ու գաղափարը համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն էր և սոցիալիստական կարգերի անմիջական իրագործումը: Մի նպատակ էր այս, որ ամեն մի իրատես մարդու համար սկզբից իսկ դատապարտված էր վիժման: Որովհետև սկզբից իսկ պարզ պիտի լիներ, որ Ռուսաստանի նման տնտեսապես, սոցիալապես և մշակութապես հետամնաց մի երկիր ոչ մեկ դեպքում չի կարող լինել առաջապահ՝ սոցիալիստական հեղափոխության համար: Մի գերազանցապես գյուղացիական երկիր, ուր տակավին իշխում է նահապետական տնեսությունը, ուր կապիտալիզմը դեռ նոր էր սկսել թույլ նվաճումներ անել, ուր ազգաբնակության մեծագույն մասը գյուղացություն է կազմում և ուր բանվորությունը համեմատաբար այնքան ողորմելի քանակ է ներկայացնում, ի՞նչպես պիտի կարենար հանկարծ, մոգական գավազանի մի շարժումով, սոցիալիստական երկիր դառնալ:

Մարքսիզմի ամենամեծ երախտիքներից մեկը մարդկության՝ այն է, որ ազատեց նրան այն վտանգավոր կործանարար ցնորքից, թե սոցիալիզմի իրագործումը միանգամայն կախված է անհատների կամ նույնիսկ մասսաների բարի կամեցողությունից:

Կար ժամանակ, գրեթե մի դար առաջ, երբ մարդկության լավագույն զավակներն անգամ այն միամիտ հավատն ունեին, թե ամենայն հեշտությամբ կարելի է իրագործել սոցիալիզմը համոզելու հանապարհով (Օուեն, Սեն Սիմոն) կամ բռնի միջոցնե