Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆԵԱՆ


Արձակագիր Ռաֆայէլ Արամեանը շատ կը սիրէր
այս վանեցին։

— Թորոս ջան, շշմելիք մարդ ա, մի օր տանեմ քեզ
իր մօտ: Արա, հանրագիտարան ա, շշմելիք մարդ ա,
Նարեկացին անգիր գիտի:

Ռաֆայելին պատմած էի, որ փորը տարիքիս
Խերանեանէն բանաստեղծութիւն մը անգիր ըրած էի։ Այդ
Մայիս Մէկի մասին էր.