Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հնչեցէք իմ երկրի շեփորներ,
Հնչեցէք, օ՜, հպարա, յաղթ՜ական,
Այս մեր ուժն է յորդել փողոցով,
Հնչեցէք, հնչեցէք, հնչեցէք։

Ռաֆայէլը գացեր, պատմեր էր Խերանևանին: Ու
Խերանեանը թէ՝

— Հէր օհնա՛ծ՝ մի այդ մարդուն մօտս բեր, տեսնենք
ինչ տղայ է: Երեւի, կարծել է խերանեանը բանաստեղծ
է, անգիր է արել մոռացուած բանաստեղծի մոռացուած
գրածը: է՜հ, մի ժամանակ բանաստեղծ էի: Աւելի
ուշ տարուեցի իսկական բանաստեղծով՝ Գրիգոր Նարեկացիով,
մի մեծ բանաստեղծ, որ պատիւ կարող է բերել
աշխարհի ուզա՛ծդ ժողովրդին:

Փնտռեցի Խերանեանի աշիւարհաբարի վերածած
Նարեկացին, բայց չգտայ: Դիմեցի Ռաֆայէլ Արամեանին:
Խոստացաւ գտնել: Ու օր մըն ալ փնտռելէ ձանձրացած,
դիմեր է ուղղակի Խերանեանին: Ու հպարա մտաւ մեր
տունը աղաղակելով.

— Արա՛, որ ասում էի շշմելիր մարդ է, Նարեկացու
իր միակ օրինակը քե՛զ ղրկեց նուէր։

Սքանչելի նուէր մըն էր: Հետս բերած եմ Հալէպ,
որ տունէս մէջ անպակաս ըլլայ Նարեկացիին օրհնութիւնը
Խերանեանին հետ:

Վանէն վերադարձած էի Երեւան: Յաջորղ օրը Ռաֆայէլը
շնչակտուր ներս ինկաւ.

— Արա՛, լսել եմ հող ու ջուր ես բաժանում: Ասում
են Վանից ես բերել: Բա՜, ո՞նց կը լինի, որ մեծ վաներու
Մկրտիչ Խերանեանի բաժինը մոռանաս։ Մարդը մեռաւ,
գնաց առանց Վանը կրկին տեսնելու: ԳԷթ մի պտղունց հող
տանենք Վանէր նրա գերեզմանին եւ ջուր՝ Վանայ ծովէր,
որ նրա հոգին հովանայ:

Գացինք: Ու ես, Մկրտիչ Խերանեանի գերեզմանին
վրայ Վանայ հող ու ջուր ցանեցի: