Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կը գնանք, կը տեսնէք:

— Այսինքն ո՞ւր:

— Խուժանի Հայեաթ, Մարոյի վրէն:

Չար բախտէն, Պահարէին դրացի Մարոն, այդ
վայրկեանին, անկէ կանցնի եղեր: Մենք եղածին անտեղեակ,
շշմեցանք յանկարծ, երբ փողոցին մէջ աղմուկ
բարձրացաւ:

— Հասակիցդ էլ չես ամաչում, ինչե՜ր ես ասում:

— Հա, Մարօ ջան, այդ դու ես, խի՞ բարկացար
տղերք, ներկայացնեմ ձեզ իմ հարեւան Մարոն, նոյն
շէնքն ենք օգտագործում...

— Նամուս չունե՞ս, որ ասում ես ապրում եմ Մարոյի
վրէն:

— Վայ, Մարօ ջան, որ զայրանո՞ւմ ես, սրանից
յետոյ կասեմ, որ ապրում եմ Մարոյի տակը...

— Աննամո՜ւս։

— Ուզում ես տակն ու վրայ լինենք, ինչ է: Արտասահմանից
մարդեր են եկել, նրանց ծանօթացնում եմ
մեր Թիֆլիսը, իսկ դուն տեսարաններ ես սարքում, կարծում
ես Մարօ խաղացնելու ժամանա՞կ Է...

Արտորանքով հեռացանք Մարոյի մօտէն, մինչ
Պահարէն կը շարունակէր.

— Բաց թողինք մի քանի տուն. Է՜ն տեղ ապրում
էր Գարեգին Լեւոնեանը: Ա՛յ, տղերք, սա Էլ Թումանեանի
հռչակաւոր Վերնատունը:

Բարձրացանք: Վրացի ըիտանիք մը կը բնակէր:

— Զէի՞ն կրնար տուն—թանգարանի վերածել հայ-
վրացական բարեկամութեան մեծ ջատագովին այս
բնակարանը,— կը մտածեմ բարձրաձայն:

— Ա՛յ աղայ, ջաղացն ես կորցրել ման ես գալիս
ջախջախը. հրէ՜ն, մեր Կամոյի արձանը, որ Երեւանսկի
պլոչտատի վրայ էր, վերցրին, տարան ջահանդամը, մի
կողմնակի տեղ գցեցին: Տեղը Պուչկինի արձանը զետեղեցին
Լենինի ակնարկի տակ: Մի տես, մարդուն ճաշակ Է
պէտք, Պուշկին բազէն, ճնճղկան տեսք է ընդունել: Յետոյ,
մի հարցնող լինի, ռուս մեծ բանաստեղծը, խոնարհւում
եմ նրա յիչատակի առաջ, ի՛նչ է արել Թիֆլիսի հա-