Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խօսում եմ : Շնորհակալութիւն յայտնում ուշադրութեան
համար: Պարզում գրական իմ մօտակայ ծրագրերը:

Վերջում, թէ, մի քանի որ պէտք ունենաս, չքաշւես,
ես այստեղ եմ, դու պէտքական մարդ ես մեր ժողովրդի
համար:

Դուրս եմ գալիս. չեմ հաւաաում, որ ողջ-առողջ
գնում եմ տուն: Յանկարծ կտրւում է մտածումիս ուրախութեան
թելր...

— Ընկե՛ր Կամսախուրդիա. մի բան եմ լսել, բայց
չեմ հաւատում...

Հազիւ մի քանի քայլ էի արել ազատութեան մէջ:
Մտածում եմ, էս ա, բուն ասելիքը հիմի կասի, կորել եմ:
Վերադառնում եմ:

— Ասեցիք, բա՞ն էք լսել, ընկե՛ր Բերիա : Մտքումս՝
գետին մանես շան ձկնած։

— Այո, բայց չեմ հաւատացել։ Ասում են իբր
գնացել ես Երեւան ու էնտեղ, իբր, գնացել ես մի եկեղեցի,
ու իբր, համբուրել ես մի տէրտէրի ձեռք։ Բա՜, դա միթէ
վայե՞լ է վրաց մեծ գրողին...

Արիւնը խուժեց գլուխս: Մահը հեշտ թուաց ինձ:
Բոլոր երակներիս ուժը հաւաքուեց լեզուիս ծայրը, ու ես
ասացի, ջահանդամը, ի՛նչ որ պիտի լինի, թող լինի միանգամից:

— Ընկեր Բերիա, ինչ որ լսել էք սուտ չի, բայց
սխալ է: Ես գնացել եմ Երեւան: Գնացել եմ Ս. էջմիածին,
ու էնտեղ, համբուրել եմ ոչ թէ մի ինչ որ տէրտէրի ձեռք,
այլ յանձին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, համբուրէլ եմ
ամբոցջ հայ ժողովրդի ձեռքը։ Չէ՞ որ մենք, դարաւոր բարեկամներ
ենք, հայն ու վրացին... Իսկ ո՛վ է ունեցել մեզ
պէս դարաւոր բարեկամութիւն...

Ձայն-ծպտուն չհանեց շունը։ Այդ լռութիւնը ունէր
կապարի ծանրութիւն: Մի պահ կանգնած մնաց ու յետոյ.

— Ասացի չէ՞ չեմ հաւատացել։ Բարով գնաս: Շատ
գրիր: Դ՛ու մեզ պէտք ես: Չմոռանաս ինձ դիմել երբ պէտք
ունես որեւէ բանի...