Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը յիշեմ այն օրը, երբ՝ Աբովեանի վրայ՝ հանդիպեցանք
իրարու եւ քեզի ցոյց տուի Երուանդ Քոչարի գիրքին
համար իմ գրած՛ յառաջաբանը: Որքա՜ն ուրախացար:
Յետոյ պարզեցի յաջորդ ծրագիրս — պատրաստել գիրք
մը Գառղուի մասին: Հոն տալ, համաշխարհային հռչակի
տիրացած նկարիչին կեանքը, տալ արմատները Հալէպ
ծնած տիգրանակերտցի այդ հայուն:

— Դա կարեւոր գործ է,— ըսիր ինծի, — մեր արժէքները
սեպհականացնում են: Բայց երբ մեր տաղանդները
փայլատակում են, թող լինեն բոլորինը: Այդպիսիները
մեզ համար չեն կորչի: Ինչպէս արեւը շողում է բոլորի
համար, թող մերոնք էլ շողան բոլորի համար, միայն բոլորը
թող իմանան, որ շողացողը ծնունդն է քարաշատ
Հայաստանի, ծնունդն է մե՛ր ժողովրդի: Արարատով
հիանում են բոլոր մարդիկ, բոլոր մարդիկ գիտեն սակայն,
որ Արարատը Հնդկաստանում չէ, եւ ոչ էլ էլ Կրեքոյի
հայրենէքում, այլ Հայաստանում:

Եւ ինչպէս միշտ կը յորդէին սիրտդ ու հոգիդ հայութեամբ
երբ դուն շարունակեցիր.

— Անհրաժեշտ է բոլոր մէջոցներով զօրավիգ կանգնել
մեր տարագիր ժողովրդի տաղանդաւոր զաւակներին:
Շրջապատել, ընկերակցել, սատարել նրանց առաջընթացին,
որ նրանք առաւել գեղեցկացնեն աշխարհը, ու
աշխարհը նրանց համար ասի Պարսից արքայի խօսքը —
«Հայե՜ր, թող ահրիմանը ձեզ տանի, կռւում էք, ապրեցէք»։
Քու վրձինական խօսքով. «Հայե՜ր, քանի գեղեցկացնում
էք աշխարհը եւ նուաճում՝ ապրելու իրաւունքը,
ապրեցէ՜ք...»

Ուրիշ առիթով մը, երբ Փարիզի բարեկամներէս
մին ընտիր նկարչական ներկերու քանի մը տրցակ ուղարկած
էր քեզի, իմ միջոցով, եկար տունս, թեւիդ, տակ Հայ
մանրանկարչութեան հոյակապ գոյները. կարծես արեւը
բերիր տունը եւ ըսիր համեստօրէն.

— Ներող եղիր, Թորոս ջան, քո այնքան յոգնութեան
վրայ աւելացնում եմ եւս մի յոգնութիւն: Քեզ եմ
տալիս մեր մանրանկարչութիւնը: Պահիր, դիտիր, սովո–