Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բռնած, կը հետեւի իր խօսքին, որ աւելի պատգամի
բնոյթն ունի.

— Ընկերներ, ահա քանի ժամանակ էր էնձ կանչում
էին այս հանդիպման։ Ես մերժում էի եւ ասում,
սիրելիք, ես դերասան չեմ որ ինձ բեմ բարձրացնէք ու
ասէք — տեսէք տեսնո՞ւմ էք, ահա ձեզ Պարոյրը: Մի
կարգին գեղեցիկ դէմք էլ չունեմ, որ բեմից ներկայանամ
Հանրութեանը, բայց ահա հետաքրքիր զեկոյց էր ընկերոջ
կարդացածը։ Ասելիք շատ բան կայ։ Բայց ուզում եմ շեշտել
մի կէտ, որ գրականութեան մէջ հեքիաթ չպատմէք։
Չօրօրէք ընթերցողներին: Ասացէք ասելիքը: Մեր ժողովուրդին
գործ ցոյց տանք, ահա՛ իմ ասելիքը։

Թէ չէ, մի ընկեր, ինձ փողոցում կանգնեցնում է
ու ասում.

— Դուր չէ՞ք Պարոյր Սեւակը։

— Ասում եմ, ընկեր, ես եմ որ կամ:

— Ասում է, ընկեր Սեւակ, ես, մէկ ձեր գործերն
եմ սիրում, մէկ էլ Հմայեակ Սիրասի:

— Ես ասում եմ, լա՛ւ ես անում, ընկե՛ր, որ մեզ սիրում
ես։ Նա ուրախ մեկնում է։ Բայց ես միտք եմ անում,
ի՞նչ կայ հասարակաց իմ ու Սիրասի միջեւ։ Ընկերներ,
ինձ սխալ չհասկանաք, ես, մեր արձակագիր Սիրասին
յարգում եմ, բայց ահա այդ ընթերցողը, Սիրասի մէջ
սիրած կը լինի հեքիաթը։ Ես դէմ եմ մեր ժողովուրդը
մասալներով կերակրելուն։

Երեկոն կը փակուի որոտընդոստ ծափերով։

Ո՛չ, ներողութի՜ւն, չի փակուիր, կը շարունակուի
դահլիճին մէջ, համալսարանի միջանցքներուն մէջ, կը
շարունակուի փողոցներու եւ սրճարաններու մէջ, եւ տակաւին
յաջորդող օրերուն, Երեւանի տուներէն ներս...

Պարո՜յրը...

Ահա թեկնածուական թէզ կը պաշտպանէ: Ես,
սուրբ–գրային յիմար կոյսերու նման ուշացած եմ: Սրահը
այնքան լեցուն է, որ ոչ միայն ներս մտնել կտրելի չէ,
այլեւ մինչեւ երկրորդ յարկ երկարող աւելի քան երկու
տասնեակ աստիճաններուն վրայ տեղ չկայ։ Մարդիկ,