Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցընել տեսարանները. նրա փոքրիկ գրքոյկում ցօղի նման փռուած են հրաշալի պատկերներ, խորը, դուրս ցցուած, փայլուն ու կոկ: Այստեղ ամէն բան կարծէք առաջուց հաշուի է առած. վերցրած են պատկերների խոլոր, էական, աչք զարնող մասերը. այդ մասերի էական կապերն ու դասաւորութեան բնականութիւնը. գրչի շարժումը վրձինի շարժում է, եւ պատկերները տալիս անցնում են ձեր առաջից՝ մէկը միւսից վառ, թարմ, աշխոյժ ու կենդանի: «երգերն ու Վէրքերն» այդ կողմից մի հիանալի ցուցասրահ է, ուր աչք են ծակում բազմաթիւ գոյն ու երանգ ունեցող շլացուցիչ պատկերներ:

Մեր բանաստեղծը բնութիւնից վերցնում է այն ինչ վեհ է կամ գեզեցիկ, ինչ կենդանի է եւ աշխոյժ, ինչ դիւթում է եւ հիացնում. իր ընտրած գծերը խմբում է զանազան տեսակ, եւ ահա պատկերները պատրաստ են: Այդպէս չէ բնութիւնը իր յաւիտենական արեւով, ամպերով, լուսնով, աստղերով, ծազկով ու ցօղով—որ ամէն րոպէ նոր պատկերներ ու նկարներ է յօրինում, նոր տեսարաններ կազմում ու դիւթում մարդկանց:

—Պարզկայ գիշեր... Աստղերն երկնքում լուռ պսպղում են, Լուսնի շողերը դիպել են սարի Ձիւնոտ կողերին — կողերը ցոլում,

            Պէծին են տալիս:

Ի՞նչ է սա. նկա՞ր է թէ բանաստեղծութիւն, այս պատկերը վրձինի գո՞րծ է թէ խօսքերով է արտայայտած... Ո՜րքան հասարակ խօսքեր, ո՛րքան սովոր գծեր — բայց եւ ի՜նչ պայծառութիւն, աչք ծակող փայլ ու լոյս։ Այսպիսի պատկերները ուղղակի մխւում են մարդու յիշողութեան մէջ, մնում են անշարժ, կարծես դրոշմւում են. այսպիսի պայծառերեւակայութիւն ամէն բանաստեղծի չի վէճակւում ... Իսկ շարունակութի՜ւնը...

Ցրտաշունչ քամին Թեւերը փռած փնչում է, թռչում, Սառած երկիրը ճաքում - ճաքճքում, Ձեան Հատիկներով քարափի կուրծքը

           Ծեծում ու ծեծկում...

Տեսէք մի քիչ առաջ հանդարտ լեզուն ինչպէս է դառնում շարժուն ու թափոտ, ինչպէս խօսքերն իր ուր գլխով ընկած թռչում

                            - 
         - 91 -